Քսանութ մարդ է փետրվարի 14-ին Չինաստանի Շանհայ քաղաքի հիվանդանոցներից դուրս գրվել նոր կորոնավիրուսից ապաքինվելուց հետո, նրանցից վեցը ցանկություն են հայտնել կամավոր արյուն հանձնել հիվանդներին:
«Հրապարակ» թերթը տեղեկություն էր հրապարակել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրությունից, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ նաև սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը: Ըստ լրատվամիջոցի, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է և քրեական գործ է հարուցվել այդ առիթով։ Ս.Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007թ. փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։
Շիրակի պետական համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի հետ, իր համար դեժավյու է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ այսօր կուսակցության խորհրդի նիստում որոշում կընդունեն Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշման վերաբերյալ, որն ընդունելիս հավատարիմ են մնալու իրենց սկզբունքներին և դիրքորոշումներին։
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանադրական հանրաքվեին չի մասնակցելու, ոչ էլ այս կամ այն տեսակետի քարոզով է զբաղվելու, սակայն ողջունում է «Ոչ»-ի ճամբարի ձևավորման իրավաբանների նախաձեռնությունը:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կասկածում է, որ գործող իշխանությունը կարողանալու է Սահմանադրական հանրաքվեում «Այո»-ի հաղթանակի համար անհրաժեշտ 650.000 քվե ապահովել.
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է «հակակշիռների եւ փոխզսպումների» մասին՝ նույնն է, որ Կիմ Չեն Ինը հանդես գա ժողովրդավարության քարոզով. մարդը «միապետությանը հինգ պակաս» վիճակի է տանում երկիրը, բայց շարունակում է պտտել նույն «հեղափախական դեմոկրատի» պլաստինկան։
«Մենք այսօր տեսնում ենք, որ իշխանությունն անցած երկու տարվա մեջ շատ հարցերում գնացել է ինչ-որ քայլերի և կեսից հետ կանգնել, օրինակ՝ Ամուլսարը: Իշխանությունն այդ հարցն առկախել է օդում՝ չկա հարցի լուծում, կա վտանգ, որ Ամուլսարի սեփականատերերը կդիմեն միջազգային դատարաններ, և արդյունքում կարող են մինչև 2.5 միլիարդ դոլարի վնասների փոխհատուցում պահանջել: Տեսնում ենք մի խնդիր, որտեղ կա դիմադրություն, և Նիկոլ Փաշինյանը չի գնում այն կոտրելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը:
96 տարեկան պացիենտուհին, որը վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով, ապաքինվել եւ փետրվարի 14-ին դուրս է գրվել Չինաստանի Չժեցզյանի նահանգի հիվանդանոցից:
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հաստատեց «Հրապարակ»-ի՝ իր դատվածության մասին տեղեկությունը: Նա նշեց, որ ծառայել է ռուսական բանակում, վիրավորել են իր արժանապատվությունը, ինչի արդյունքում տեղի է ունեցել միջադեպը: Պապիկյանն ասաց, որ իր կենսագրությունում չի ներկայացրել դատվածության փաստը, քանի որ կրել է պատիժը և ազատ է արձակվել համաներմամբ, ըստ այդմ՝ դատվածությունը համարվում է մարված:
«Քաղաքացին «Ոչ» է ասելու ոչ թե Հրայր Թովմասյանին, այլ անկախ Սահմանադրական դատարանին». Լուսինե Սահակյան
Սաստիկ ծխոտում էառաջացել Զուգդիդ-Թբիլիսի երթուղով երթեւեկող մարդատար գնացքում:
«Մենք փորձելու ենք հարթակ ձևավորել «Ոչ»-ի քարոզչություն անցկացնել ցանկացողների համար». Գոհար Մելոյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 17-ին:
«ՍԴ նախագահին առանց անձեռնմխելիությունից զրկելու կալանավորելը հանցագործություն է». Դավիթ Հարությունյան
«Մենք չենք կարող հույս դնել ՀՀ նախագահի վրա, որովհետև նա ապացուցել է, որ որևէ բանով չի տարբերվում օլիգարխիայի ներկայացուցիչներից». Էլինար Վարդանյան
Սահմանադրական դատարանի դատավորները, անգամ առաջիկա հանրաքվեում «Այո»-ի հաղթանակից հետո, հնարավորություն ունեն վերադառնալու իրենց պաշտոններին: ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, եթե ՍԴ դատավորներն իրենց իրավունքների պաշտպանության համար դիմեն ՄԻԵԴ և արձանագրվի իրավունքի խախտում, ապա բացի ֆինանսական փոխհատուցումից, Եվրոպական դատարանը պետությանը կարող է պարտավորեցնել վերականգնել դատավորին իր աշխատանքին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, Հայաստանում հեղափոխության պահից ի վեր, ի բնե չի կարող լինել օլիգարխ կամ օլիգարխիա, որովհետեւ Հայաստանում չկա քչերի իշխանություն, կա շատերի իշխանություն եւ Հայաստանում ձեր նշած անձանցից ոչ մեկը չունի այն իշխանությունը եւ ազդեցությունը, որ ունեցել է 2018 թվականից առաջ։
Կրեմլը հավատում է, որ Թուրքիան կապահովի այդ երկրում աշխատող բացարձակապես բոլոր ռուսաստանցների անվտանգությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
168 Մամուլի տեսություն
«Իշխանության այս ճանապարհը, որն այլևս կապ չունի 2018 թ. ապրիլյան ընդվզման հետ, երկիրը տանում է կործանման». Արծվիկ Մինասյան
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով` Ադրբեջանի ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ իրենց դեմ սանձազերծված է «կարմիր գծերը» խախտած, բոլոր սահմաններից դուրս հակաքարոզչություն, և այդ ամենն արվում է այն բանի համար, որ իրենք իշխանության հետ համաձայն չեն։
Նիդերլանդները Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին։
Ֆրանսիայի Կինեմատոգրաֆի արվեստների եւ տեխնոլոգիաների ակադեմիայի, որը հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի սահմանողն է, գործադիր խորհուրդն ամբողջ կազմով հրաժարական է տվել։
«Քոչարյանի գործը Փաշինյանի համար առաջին զանգն էր. նա ապրում է պոտենցիալ վախի մեջ». Երվանդ Բոզոյան
Սուրեն Պապիկյանը ուղիղ եթերում արձագանքում է ին դատվածության մասին հրապարակմանը. ՈՒՂԻՂ
«Կա հասարակության մի հատված, որը պարտադրված է գնալ հանրաքվեի». Ռուբեն Հակոբյան
Բանակում գրանցված մահերը, սպառազինություն, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակ. Քննարկում. ՈՒՂԻՂ