Արդեն ավելի քան 30 երկիր եւ միջազգային չորս կազմակերպություն Չինաստանին օգնություն են ուղարկել երկրին անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների տեսքով, ինչի համար Պեկինն անկեղծորեն շնորհակալ է:
«Փաստորեն անդամի և դատավորի հարցն էդքան լուրջ չէր, որ հիմա հանրաքվեով մի անցումային դրույթ են փոխում». Արամ Վարդևանյան
«Օրվա իշխանությունը հաջորդին տալիս է հնարավորություն է՛լ ավելի բիրտ միջոցներով ազատվել նոր նշանակված դատավորներից». Երվանդ Վարոսյան
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ դեռևս սույն թվականի փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպան Երեմ Սարգսյանը […]
«Ցանկացած նոր իշխանություն ասելու է՝ նախկիններն արդարադատություն չեն իրականացնում, պետք է հեռանան». Լարիսա Ալավերդյան
Արմեն Բադալյանը՝ հանրաքվեի, քաղաքական ուժերի հնարավոր վերադասավորման և սպասվող զարգացումների մասին. ՈՒՂԻՂ
«Կարևորը քաղաքական սիրելի առաջնորդին նվիրված լինե՞լն է, թե՞ օրենքը, ի վերջո, պետք է պաշտպանվի». Ավետիք Իշխանյան
Մյանմայի արեւմուտքում տարրական դպրոցի առնվազն 20 աշակերտներ վերքեր են ստացել կրթական հաստատության շենքի վրա ականանետային արկի ընկնելու հետեւանքով:
«Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» քննարկման ընթացքում ասաց, որ Սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացում ինքը չորս ենթանպատակ է տեսնում, որոնց մասին ոչ ոք չի խոսում: Թևանյանն առանձնացնում է՝ հոգեբանական, քաղաքական, իրավական և տնտեսական շերտեր:
Չինաստանի ջանքերը թույլ տվեցին կանխել կորոնավիրուսի տարածումն աշխարհում, ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակումների թիվը չի գերազանցում մեկ տոկոսը: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վան Ին Գերմանիա կատարած այցի ընթացքում։
«Մենք ետ ենք շպրտվում նախորդ դարի 30-ականներ, երբ այս նույն կարգախոսներով ոչնչացվում էին բնակչության տարբեր խմբեր, այլախոհներ…». Գրիգոր Մուրադյան
Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող է վարակվել նոր կորոնավիրուսով, նրանցից վեց մահացել են: Այդ մասին փետրվարի 14-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավար Ցզեն Իսինը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցը սկսեց Սիրահարների տոնը շնորահավորելով՝ նշելով, որ մարդկանց պետք է սիրեն նաև ընդդիմադիր եղած ժամանակ, չսպասելով, որ գան իշխանության նոր սիրեն։
Երեկ Արցախի «ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիևը թվիթերյան իր էջում գրել էր, որ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարատինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավից փետրվարի 14-ին տարհանել են 80-ից բարձր տարիքի մարդկանց առաջին խումբը, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
2019թ.-ի դեկտեմբերին եւ 2020թ.-ի հունվարին, ընդհանուր թվով 6 աշխատանքային օր ընտանիքիս հետ հանգստյան եմ մեկնել Լոնդոն (ամանորյա տոներն անցկացնելու) եւ Հռոմ՝ կարճատեւ հանգստի.
«Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ». քննարկում. ՈՒՂԻՂ
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականին ՀՀ պետական իշխանության մարմիններում պաշտոնատար անձինք և այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար:
Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով:
Ամենապարզ հաշվարկներով, 3 միլիարդ դրամը լիովին բավարար է 10 հազար անապահով մարդու վիրահատության և մարդկային կյանք փրկելու համար, եթե հաշվի առնենք, որ մեկ վիրահատության միջին գինը տատանվում է մոտավորապես 300 հազար դրամի շրջանակներում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչեւ մեր իշխանությունները հանրաքվե են խաղում ու ՖԲ-ում անտաղանդ կենացներ գրում, մինչեւ ԱԳ նախարարը մեր դեսպաններին դրդում է արտերկրում սեւեռվել վարչապետի ամբիցիաները և արկածախնդիր նախաձեռնությունները լղոզելու և սվաղելու, ահա այսպիսի վտանգավոր բաներ են տեղի ունենում…»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը պետք է պահպանվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում կայացած հանդիպմանը։
Չինաստանում փետրվարի 14-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին) Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 63 հազար 851, մահացու վախճան է արձանագրվել 1380 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է արգելել վարչակազմի աշխատակիցներին լսելու իր հեռախոսազրույցները մյուս երկրների ղեկավարների հետ:
Չինացի բժիշկները մշակել են 2019-nCov կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի վերահսկման եւ կառավարման կոմիտեն։
Մարտի 1-ի գործով վերջին նիստում կարևոր անդրադարձ եղավ քրեական գործի նյութերի ամբողջականությանը։ Զավեշտ է, բայց քրեական գործում, գոյություն ունի ընդամենը երկու նամակ ԱԱԾ-ից։ Սա ավելի քան խոսուն հանգամանք է գործի քննության բազմակողմանիության բացակայության, ակնհայտ միակողմանի քննության վերաբերյալ։ Տարօրինակ կերպով գործի վերաբերյալ ավելի շատ նյութեր կան վիկիլիքսի հրապարակումներում, քան դատավարական փաստաթղթերում։
Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:
Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Եվ նախ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։ Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը։ Իսկ ինչ վերաբերում է իմ այն արտահայտությանը, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», դա ունի շատ պարզ ու կոնկրետ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է։
«Մենք առաջնորդվում ենք այդ մոտեցմամբ, որպեսզի մեր փոփոխությունները չլինեն տարերային, արդյունքում համոզված լինենք, որ բերելու ենք օգուտ, այլ ոչ թե վնաս։ Մեր երկիրը տևական ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկելի դատական համակարգի պայմաններում։ Մեր խնդիրն է ստեղծել երաշխիքներ, որ երկրում իրապես լինի անկախ և անկողմնակալ դատական համակարգ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեմ սիրում դավադրապաշտությունը/կոնսպիրոլոգիան, բայց կարծես թե Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները ոչ թե իշխանափոխության, կամ իշխանության ժառանգականության համար էին, այլ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչին պառլամենտ մտցնելու եւ ավելի լեգիտիմ կարգավիճակ տալու մասին։