2019 թվականին Airbus ավիաշինական կորպորացիայի զուտ վնասը կազմել է 1,36 միլիարդ եվրո (1,48 միլիարդ դոլար): Այդ մասին են վկայում ընկերության՝ փետրվարի 13-ին հրապարակված նյութերը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ЗА ДЕРЖАВУ ОБИДНО»:
Հատ-հատ դեմ տամ ձեզ ձեր դամբուլի բոլոր բլթերը։ Հերիք է ծծեք ժողովրդի վստահությունը։
Վերջերս ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մի փաստաթուղթ էր հրապարակել, որի ամբողջական տարբերակը տրամադրեց նաև 168.am-ին: Եվ ըստ այդ՝ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը հրաժարական կտան:
Բանակցող առաջին դեմքերը պարզունակ մրցակցության մեջ հայտնվեցին՝ հոդս ցնդեց բանակցությունների այս կամ այն չափով սակրալ ու բովանդակային լինելու ընկալումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացում առաջ է քաշում միկրոհեղափոխությունների գաղափարը:
եթե 2 թուրքական պետություն կարող է լինել, ապա 2 հայկական պետություն պետք է լինի:
Եթե նախագահ Ալիեւն ուզում է խորանալ պատմության մեջ, ապա ես կարող եմ հիշեցնել նրան, որ հայոց թագավոր Տիգրան Մեծի ժամանակներում Հարավային Կովկասում Ադրբեջան անվանումով երկիր գոյություն չի ունեցել
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հետ – Տիկին Կոստանյան, թերևս, սկսենք Ձեր և ՀՊՏՀ ռեկտորի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի հեռակա բանավեճից: Դուք ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցիք ՀՊՏՀ ռեկտորի նախկին և ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարների գիտական աշխատություններում թույլ տրված և «բացահայտված» արտագրությունների վերաբերյալ: Դրան հետևեց […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց` Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: Փաշինյանը նաև նշեց, որ հիմնահարցի կարգավորման բանակցությունների համար նոր գաղափարներ առաջ քաշելու ահրաժեշտություն է տեսնում:
Վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ շեշտի, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում։
Մի՛միայն։ Թող մեծամիտ չհնչի, բայց սա ասում եմ իմ փորձից ու հավատացնում եմ՝ ոչ բնավ հեշտ փորձից, քանզի ես Մյունխենում չէի նրանց հետ վիճում, այլ իրենց իսկ տարածքում։
Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն:
40 օրվա ընթացքում ոչ մարտական պայմաններում 13 զինվորի մահվան համգամանքը և դրանք մասամբ ինքնասպանություն որակելն աղետալի իրավիճակ է ստեղծում բանակում: Բանակ, որը պետության անվտանգության կարևորագույն երաշխիքն իրականացնողն է։ Այս դեպքերը կարող են որոշակի ենթադրությունների տեղիք տալ նաև, որ բանակում բարոյահոգեբանական վիճակը խնդրահարույց է, իսկ եթե այդպես է, ապա դա հղի է այլևայլ հետևանքներով, այնպես որ, այս իրողությունները պետք է ճիշտ գնահատել, բացահայտել դրանց պատճառները և պատժել նրանց, ովքեր կրում են տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը։
Բոլորս գամվել էինք էկրաններին ու, անկախ ներքաղաքական հայացքներից, շունչներս պահած երկրպագում էինք Հայաստանը ներկայացնող մարդուն։
Նիգերիայից մոտ 300 կմ հեռավորության վրա ծովահենները գրավել են դանիական Maersk Tema ընկերության բեռնարկղային նավը:
Մյունխենում այսօր` փետրվարի 15-ին, առանձնազրույց են ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է սպասում, սակայն մտադիր չէ ենթադրություններ անել, թե ինչ մասշտաբների կարող է հասնել կորոնավիրուսի տարածումը:
Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում ավանդաբար մեծ թվով հայեր են ապրել, մեծ հայկական համայնք է եղել, Սիրիայի քաղաքական շրջանակները մշտապես լավատեղյակ են եղել հայկական խնդիրներին, և եթե Թուրքիայի հետ հարաբերությունները նախկինում չլինեին, ապա նման բանաձև կարող էր և ավելի վաղ ընդունվել:
Թայվանի արևելյան ափերին՝ փետրվարի 15-ին 5 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել` 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ:
Գերմանիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպեց Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մյունխենից, հանդիպմանը հայկական կողմից մասնակցեցին ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։
«Հրապարակ» օրաթերթն այսօր անդրադարձել էր 2019-ի հուլիսին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելի հանդիպմանը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը վերջերս մի առիթով հանդիպել է Մ. Մըքքոնելի հետ և հարցրել է, թե ինչ կարծիքի է մեր պառլամենտի ղեկավարի մասին, ինչպիսին էր իրենց հանդիպումը։ Նա պատասխանել է․ «Տպավորություն ստացա, որ ձեր պառլամենտի նախագահը եկել էր ինձ հետ լուսանկարվելու, այլ նպատակ ու իմաստ չկար մեր հանդիպման մեջ»։
«Նոր» Հայաստանի պաշտոնյաների մոտ իրենց՝ իրենց ղեկավարած հիմնարկների հետ նույնացնելու անզուսպ տենդենց է նկատվում: Ինչպես Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդն էր ասում՝ «Պետությունն այդ ես եմ», այնպես էլ մեր նորընծա պաշտոնյաներն են համարում, որ իրենց ղեկավարած հիմնարկներն ու գերատեսչությունները սկսվում ու ավարտվում են իրենցով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեից առաջ նախագծին ընդդիմացող քաղաքական ուժերը դժգոհում էին ոչ միայն հանրաքվեի դրվող նախագծի բովանդակությունից, այլև ահազանգում էին հանրաքվեի անցկացումն ապահովելու նպատակով սահմանադրական երկու օրենքները ընթացակարգային կոպիտ խախտումներով ընդունելու մասին:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Սամսոնյանին սուտ մատնություն կատարելու համար առաջադրված մեղադրանքը էժանագին ծաղր է քրեական իրավունքի նկատմամբ, էժանագին ծաղր է իրավունքի ու օրինականության նկատմամբ, էժանագին ծաղր է ՀՀ Հատուկ քննչական ծառայության նկատմամբ, էժանագին ծաղր է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Արցախի հարցերով փորձագետ Լարիսա Ալավերդյանը 168.am-ի խնդրանքով անդրադարձել է Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին, գնահատել Արցախի նախագահի թեկնածուների հնարավորությունները:
ՀՀ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին Մյունխենում հանդիպեց Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: