168 Մամուլի տեսություն
Հարյուրից ավել իրավաբաններ և իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էինք հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։
«Մի անգամ ենք հրավիրվել Կառավարություն քննարկման: Ներկա են եղել ոլորտի ներկայացուցիչների մի մասը միայն, ովքեր բոլորն էլ դեմ են եղել այն արտոնություններին, որոնք, փաստորեն, գործելու էին միայն լոուքոսթ ընկերությունների համար, սակայն ոչ մի արձագանք չեղավ»,-ասաց Մուրադյանը:
Չինաստանի Հուբեյի նահանգի իշխանությունները յոթ օրվա ընթացքում կկառուցեն եւս մեկ հիվանդանոց COVID-19 վիրուսով վարակվածների բուժման համար:
Բաց աղբյուրների ուսումնասիրումից, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2001թ․ ծնված Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) և ՌՕՈւ մայոր Ռեշադ Աքբերովի (Rəşad Əkbərov) մահվան մասին։
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին կքննարկի և քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը:
ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Թուրքիան եւ Իսրայելը շրջահայաց են գործում Սիրիայում, ուստի նրանց մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը բացառված է:
Փետրվարի 13-ին ծխամշուշը Պեկինում հասել է մարդու առողջության համար վտանգավոր մակարդակի:
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր հեղինակային հոդվածում անդրադառնում է հանրության կյանքում պետության տեղի և դերի մասին հարցերին, արդար պետության մասին հանրության պատկերացումներին, ինչպես նաև պետական համակարգում առկա պոպուլիզմին։ Հեղինակը նաև ներկայացնում է դեպի արդար պետություն տանող ուղիներ։
Ուկրաինայում փետրվարը հայտարարվել է «Խոջալուի ամիս»՝ Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ և ադրբեջանական համայնքի կազմակերպմամբ: Այս առնչությամբ ձևավորվել է ադրբեջանական քարոզչական կամպանիա՝ «Արդարություն Խոջալուի հարցում» կարգախոսով, որի շրջանակում լինելու են երթեր, ակցիաներ, բաժանվելու են բուկլետներ՝ Խոջալուի «ցեղասպանության» մասին, կազմակերպվելու են նաև սեմինարներ:
«Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները». քննարկում. ՈՒՂԻՂ
Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կտրուկ աճ է արձանագրվել:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունն առայժմ հաստատված սահմանում չունի. այն սխալ է թոքաբորբ անվանել, սակայն շնչուղիների սուր հիվանդությունների թվին նույնպես չի դասված:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեսյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԱԺ իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ են բերել ԱԺ նախկին մի աշխատակցուհու, որին հանձնարարել են իր մասին բամբասանքներ պատմի։
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան Նազարբաեւը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից:
Բանակում տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար քաղաքացին, պատգամավորն ունեն մտահոգություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրվող զինվորների մահվան դեպքերին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։ Երբ 7-րդ գումարման Ազգային Ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք` միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ:
«Տիկի՛ն Ռևազյան, Ձեր մոտեցումը տեղական ավիաընկերության վերաբերյալ ինձ զարմացնում է». Գևորգ Գորգիսյան
«Ադրբեջանը Արցախի օդային տարածքը փակել է, մենք դեպի Արցախ չվերթների համար որևէ բան չենք կարող անել». Քաղավիացիայի պետ
«Ազգային ավիափոխադրողի մասին հարցը տարօրինակ է. իսկ մենք պատրա՞ստ ենք դատարկ թռչող ինքնաթիռներ ունենալ». Տաթևիկ Ռևազյան
«Քաղավիացիայի անվտանգության ոլորտում եվրոպական ընկերությունը մեզ մոտ հայտնաբերել է շատ-շատ թերություններ». Տաթևիկ Ռևազյան
ՀՀ վարչապետի աշխատակազմը նախագիծ է մշակել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին ընդհանուր 103 միլիոն 725.600 դրամի չափով աջակցություն ցույց տալու մասին:
ՀՀ կառավարության նիստը՝ ՈԻՂԻՂ
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Դեւալ Պատրիկը որոշում է ընդունել դադարեցնել իր նախընտրական արշավը 2020 թվականի նախագահական ընտրությունների շրջանակում:
«5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդություն է ներկայացվել Դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կսկսեն մարդկանց վրա թեստեր անցնել երեք – չորս ամիս հետո, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը։
Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվն ավելացել է 44 դեպքով՝ մինչեւ 218, իշխանությունները որոշում են ընդունել մինչեւ կարանտինի ժամկետի լրանալը նավից իջեցնել տարեցներին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին: