«Խորհուրդս Փաշինյանի ճառագիրներին. ձեր «շեֆին» այսպես մի «քաշեք». Բոլոր երկրների հետ «աննախադեպ» լավ հարաբերությունները սուտ թեզը հերքելու եմ երկիր առ երկիր»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է «հակակշիռների եւ փոխզսպումների» մասին՝ նույնն է, որ Կիմ Չեն Ինը հանդես գա ժողովրդավարության քարոզով. մարդը «միապետությանը հինգ պակաս» վիճակի է տանում երկիրը, բայց շարունակում է պտտել նույն «հեղափախական դեմոկրատի» պլաստինկան։

Պարոն Փաշինյանը հպաաաաարտորեն հայտարարեց, որ «հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբեւէ ամենաբարձր մակարդակի վրա» ու խոսեց մի շարք ձեռքբերումներից.

1. ԹՈՒՄՈ կենտրոնի օրինակով կրթական կենտրոնների հիմնում Գերմանիայում- հիմնադրվել է 2011թ․

2. Գյոթեի անվան կենտրոնի բացում Երեւանում- բացվել է 2017թ․

3. Գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) իրականացրած ծրագրեր – համագործակցում է Հայաստանի հետ 1990-ականներից, գրասենյակը Երևանում բացվել է 2002-ին։

4. Գերմանական վերակառուցման բանկի հետ համագործակցություն (KfW) – Հայաստանի հետ համագործակցում է 1992թ․-ից

5. տնտեսական ցուցանիշներ – աճել է միայն ներկրումը Գերմանիայից, իսկ արտահանումը մնացել է նույնը

6. Չխոսեց նաեւ ՀՀ եւ ԵՄ միջեւ ստորագրված CEPA-ից, որը նույնպես մեր թիմի ճկուն արտաքին քաղաքականության արդյունքն է

Էլ չեմ ասում, որ մեր իշխանության օրոք Բունդեսթագը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, եղավ Գերմանիայի Նախագահի պաշտոնական հայտարարություն եւ այլն։
Իրապես, պարոն Փաշինյան, Ձեր կառավարման ժամանակ հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Զարմանում եմ, որ Ձեզ չեք վերագրել ասենք այն փաստը, որ դեռ չեք վերագրել ասենք ՀՀԿ-ի եւ Գերմանիայում իշխող Քրիստոնես-դեմոկրատական կուսակցության սերտ համագործակցության փաստը։

Այցի օրակարգն էլ այնքան դատարկ էր, որ եթե անցած անգամ կարողացան գոնե մի կրթական համաձայնագիր ստորագրելշ։ Դա երեւում է նաեւ այն փաստից, որ ասուլիսը նշանակված էր հանդիպումից առաջ, այլ ոչ թե հետո։ Այլ կերպ ասած, բանակցություններից առաջ եւ հետո ասելիքը նույնն էր լինելու։

Հ.Գ. Վերջը չասացիք՝ Վենետիկի հանձնաժողովի հիշատակումը Մերկելի ճառից ինչի՞ էիք հանել։

Հ.Գ.2- Խորհուրդս Փաշինյանի ճառագիրներին. ձեր «շեֆին» այսպես մի «քաշեք»։ Բոլոր երկրների հետ «աննախադեպ» լավ հարաբերությունները սուտ թեզը հերքելու եմ երկիր առ երկիր»։

Իհարկե այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է «հակակշիռների եւ փոխզսպումների» մասին նույնն է, որ Կիմ Չեն Ինը հանդես գա…

Gepostet von Hayk Mamijanyan am Freitag, 14. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս