Հանրաքվեին մասնակցել չցանկացող Գագիկ Ծառուկյանն օրերս, մեր տեղեկություններով, հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց երեկ։
Ճապոնիայի ավտոկոնցեռնները փետրվարի 17-ին Չինաստանում վերսկսել աշխատանքն իրենց գործարաններում, որոնք կանգնեցվել էին նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Հնդկաստանի Գերագույն դատարանը փետրվարի 17-ին վճիռ է կայացրել այն մասին, որ կին սպաներին կարող են թույլատրել հրամանատարական պաշտոններ զբաղեցնել եւ բանակում կարիերա անել տղամարդկանց հետ հավասար:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կստեղծի գերհամակարգիչ՝ 1,2 միլիարդ ֆունտ (1,6 միլիարդ դոլար) արժողությամբ, որը թույլ կտա բարձրացնել եղանակի կանխատեսման ճշգրտությունը:
Կորոնավիրուսի բռնկումն արդեն ազդել է Չինաստանի տնտեսության վրա, աշխարհի երկրորդ տնտեսության կորուստները 2020 թվականի առաջին եռամսյակում կկազմեն գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար) կամ երկրի ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսը:
Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական են, թեև բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկյունից բացասական երանգներ արձանագրվեցին՝ ինչպես ֆորմալ՝ արտահայտչամիջոցների, այնպես էլ՝ բովանդակային առումով։
Այսօր լրացավ Հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների «ՈՉ» քարոզչության կողմ գրանցվելու համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու ժամանակացույցով հաստատված ժամկետը:
Բացարձակ արդյունավետ չէր, եթե մեր դիմաց դրված է նպատակ՝ խոսել կարգավորման և լուծման մասին, որովհետև ինչպես տեսանք այդ 50 րոպե փոխհրաձգությունից, շատ քիչ խոսվեց բուն կոնֆլիկտի ապագայի մասին, ավելի շատ կենտրոնացել էին պատմական էքսկուրսի մեջ, և արդյունավետությունը մինիմալ էր մեզ համար:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերխովը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների ֆոնին շարունակում է սպառնալիքներ ստանալ սոցցանցերում: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ այսօրվա հայաստանյան հասարակությունը իր մտածելակերպով շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան 1990-ականների հետխորհրդային սերունդը: Այս տեսակատը հայտնեց նա այսօր տեղի ունեցած փաստաբանների հավաք-քննարկման ժամանակ:
Այսօր Հայաստանի ժուռնալիստների միությունը քննարկում էր կազմակերպել՝ «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» թեմայով:
«Թեև վաղն Ազգային ժողովում նախատեսված է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը, սակայն ես այդ նիստից բանակում առկա խնդիրների վերաբերյալ որևէ դրական լուծման ակնկալիք չունեմ, քանի որ այդ խնդիրները շատ խորքային են»:
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Բանակում կորուստների խնդիրը խիստ զգայուն, պատասխանատվություն և զսպվածություն պահանջող թեմա է։ Վերջին օրերի մտահոգիչ կորուստների վերաբերյալ էմոցիոնալ արձագանքները, որքան էլ հասկանակի լինեն, միայն խորացնում են լարվածությունը։ Կենցաղային մակարդակի քննարկումների փոխարեն անհրաժեշտ է մասնագիտական, խորքային վերլուծություն, ինչը հնարավորություն կտա վերհանել խնդիրները, գտնել կարգավորման ուղիները, հանգստացնել հասարակությանը։ Օրեր շարունակ չկար նման խոսք և գերիշխում էր կամ զգացմունքայնությունը, կամ կենցաղային, խոհանոցային մակարդակը, կամ 5-րդ շարասյան քարոզը։
Մոլորակի 12 հազար առաջատար կորպորացիաների զուտ շահույթի աճը հունվար-մարտ ամիսներին նախորդ եռամսյակի ցուցանիշի համեմատությամբ կկրճատվի 11 տոկոսային կետով այն խնդիրների պատճառով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի տարածմամբ:
«Միանշանակ համաձայն եմ, որ որոշակի պրոցեսներից հետո ահագնանալու են հետապնդումները՝ կապված ազատ խոսքի և մամուլի ազատության հետ, բայց որպեսզի անելիքները ճիշտ որոշենք կամ առնվազն օրակարգը ձևակերպենք, կարծում եմ, պետք է նախ՝ իրավիճակը ճիշտ ախտորոշել, իսկ այն իմ պատկերացմամբ՝ հետևյալն է: Կան խնդիրներ, որոնք կապված են բուն հայաստանյան սոցիալ-քաղաքական պրոցեսների հետ, և կան խնդիրներ, որոնք գլոբալ թրենդների մեջ են տեղավորվում»,- ասաց մեդիափորձագետ, քաղաքագետ Արմեն Մինասյանը ՀԺՄ-ի կողմից կազմակերպված, մամուլի խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ:
Թեև այսօր լրատվադաշտում փորձում են հեղինակազրկել այդ հանդիպման կարևորագույն կետերը, բայց այնտեղ հստակ՝ կարևոր նախապայմանը, որը դրվեց՝ հարցի լուծումը պետք է գտնել առանց պատերազմի: Երկրորդ՝ այսօր Հայաստանը ունի կառուցողական մոտեցում խնդրի լուծմանը, բայց Ադրբեջանի կողմից այդ դիրքորոշումը և վարքագիծը չկա: Երրորդ՝ նախորդ տարիների ընթացքում ունեցել ենք փակուղային վիճակներ, որովհետև ադրբեջանական կողմն ունի միայն մեկ դիրքորոշում, այն է՝ իրենց գնահատմամբ՝ գրավյալ տարածքների նկատմամբ ամբողջականություն, և անգամ ցենզուրայի սահմանն այնքան անցավ, որ Երևան քաղաքը համարեց ադրբեջանական՝ այն դեպքում, երբ Երևան քաղաքն այնքան հին պատմություն ունի, որ Ադրբեջանը որպես ցեղային միություն՝ գոյություն չի ունեցել այդ ժամանակահատվածում:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի խոսքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, վարչապետ Փաշինյան իր էջում տեղադրեց մյունխենյան վեց սկզբունքները, որով փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև դնել նոր սկզբունքներ, որոնք ամբողջովին տարբերվում են մյուսներից։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շենքում «Իմ քայլը» խմբակցության շուրջ երկու ժամ տևողությամբ անցկացվող նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային դեբատին: Տարասովը ենթադրել է, որ, եթե ներկայումս հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը ոտքի կկանգնեն:
168 Լրահոս
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բովանդակային և ընթացակարգային առումներով հակասահմանադրական է, իսկ նպատակի առումով՝ հակապետական»,- ասում է «Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը՝ պնդելով, որ ոչ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու ընթացակարգը խախտվել է: Ըստ նրա՝ ԱԺ-ն հարցը հանրաքվեի դնելուց առաջ պետք է ստանար ՍԴ-ի դրական եզրակացությունը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է ընտրվել այս ձևաչափը. եթե խոսքն ընդամենը կողմերի դիրքորոշումների ներկայացման մասին է, ապա հասկանալի է, եթե խնդիր ունեին առաջընթաց գրանցել կարգավորման գործընթացում, դա դժվար թե կարելի է ակնկալել:
Արաբական Միացյալ Էմիրությունների ատոմային գործունեության կարգավորման համերկրային գործակալությունը (FANR) Էմիրություններում Barakah ատոմակայանի առաջին բլոկի գործարկման թույլատրագիր է տվել:
Փաստաբանների հավաք-քննարկման ժամանակ՝ «Փաստաբանի մասնագիտական անկախությունը՝ որպես նրա վստահորդի արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ» թեման ներկայացնելուց առաջ, փաստաբան Արա Ղազարյանը հիշեցրեց, թե ինչպես օրեր առաջ քննիչը ներկայացրել էր իր գործընկեր փաստաբանի ու նրա վստահորդի խոսակցության գաղտնալսման տասնյակ էջերից բաղկացած սղագրությունը: Ըստ Ղազարյանի՝ քննիչը պետք է ոչնչացներ այդ գաղտնալսման արդյունքները, երն հասկացել է, որ մեղադրյալը խոսում է փաստաբանի հետ: Սա փաստաբանը կապում է երկրում առկա խտրական խոսքի իրավիճակին:
Այն հանգամանքում, որ Արցախի բանակցային գործընթացը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում, համոզվել ենք քանիցս, բոլորս առավել հետաքրքիր ու հետևողական ենք եղել հանդիպումներից հետո արվող հայտարարությունների և հնչող կարգավորման պնդումների նկատմամբ։ Ինչպես հայտնի է, օրերս Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հայ և ադրբեջանցի ղեկավարների բոլոր հանդիպումները, որպես կանոն, ունենում են պրոտոկոլային հատված, որտեղ հանրության և լրագրողական սեգմենտի համար որոշ «ժպիտներով» ողողված լուսանկարներ ու ձեռքսեղմումներ են տեղի ունենում, իսկ հետո արդեն տեղի է ունենում բուն քննարկումը՝ արդեն փակ ֆորմատով։
Պեկինում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա՝ նպատակ ունենալով հաղթահարել դրանց անբավարարությունը: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: China Construction First Group տեղական ընկերությունը մտադիր է արտադրությունը կազմակերպել վեց օրվա ընթացքում: Գործարանում օրական կպատրաստվի մոտավորապես 250 հազար դիմակ:
«Նախ նշեմ, որ մամուլի ազատության վիճակը որոշակի գնահատումների ենթարկվում է, և որքան էլ որ սուբյեկտիվ դիտարկումներ հնչեցվեն տարբեր թևերի կողմից, մենք ունենք օբյեկտիվ դատա, որը հատկապես վերաբերում է համաշխարհային մամուլի համաթվին, և Հայաստանում այն գործարկվել է 2013թ., և որքան էլ ցավալի է, Հայաստանը 2003-ից որակվել և շարունակում է մնալ՝ որպես խնդրահարույց երկիր»,- «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում 2 տարի որպես փոխարինող դատավոր աշխատած, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Անդրադառնալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է իր անձնական տվյալները, մամուլի դեմ ուղղված արշավներին ու դրանց դիմակայելուն ուղղված քննարկման ժամանակ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ օրաթերթն ուղղակի հրապարակայնացրել է փաստը, որում չկա զրպարտող, պիտակավորող որևէ երևույթ: