Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպել է Արթուր Վանեցյանին. ԲՀԿ առաջնորդը հայտնվել է անհարմար իրավիճակում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Հանրաքվեին մասնակցել չցանկացող Գագիկ Ծառուկյանն օրերս, մեր տեղեկություններով, հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
Թե որն է եղել նրա հանդիպման պատճառը, մեզ չհաջողվեց ճշտել: Սակայն ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժ ստեղծելու ցանկություն հայտնած Վանեցյանի հետ հաստատ «իշխանահաճո» զրույցների համար չէ, որ Ծառուկյանը նրա դուռն է գնացել:
Նույն աղբյուրի պնդմամբ, ԲՀԿ առաջնորդը հայտնվել է անհարմար իրավիճակում. մի կողմից չի կարող բացահայտ պատերազմել Փաշինյանի հետ, քանի որ հարկային ստուգ•ումները նոր, «ահասարսուռ» թափ կհավաքեն, հին գործարքները ջրի երես դուրս կգան, մյուս կողմից էլ չի ցանկանում իշխանության քայլերին մասնակից դառնալ:
Մնում է դեմքով ընդդիմադիր լինել, հոգով՝ անհասկանալի մի բան՝ ոչ իշխանություն, ոչ այլընտրանք, ոչ էլ կարգին ընդդիմություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: