Ագրեսիվ պահվածքով Ալիևի կողքին Փաշինյանի կեղծ խաղաղարար կեցվածքը չի գնահատվել միջազգային շրջանակների կողմից: Եթե նման “գանդիական”, սպիտակ աղավնու իմիջի նպատակը դրսի աչքերում միավորներ հավաքելն էր, ապա շեշտեմ, որ դա չստացվեց:
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում է նախնական անալիզի արդյունքներին:
Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել եւս 79 մարդու մոտ, որոնք կարանտինի մեջ են գտնվում Diamond Princess ճամփորդանավում, որը փետրվարի 19-ին սկսել են լքել ուղեւորները:
«Մանվել Գրիգորյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տիրույթում՝ անօրինական կալանքի և խոշտանգման փաստի հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը՝ հայտնելով, որ երեկ՝ փետրվարի 18-ին, ստացել են ՄԻԵԴ որոշումը, համաձայն որի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանի խափանում-կալանքը փոխվել է արդեն, առաջնայնությունը հանել են և գործը լսելու են սովորական ընթացակարգով:
«Պետք է անալիզ անել՝ իմանալ ՍԴ դատավորների սխալն ու ճիշտը ». քաղաքացիները՝ հանրաքվեի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
168 Մամուլի տեսություն
Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց է։ «Թուրքիան ավարտել է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում էինք նախորդ գործողությունների ժամանակ:
Թուրք գրող Ասլը Էրդողանը մտադիր չէ Թուրքիա վերադառնալ։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական «Agence France-Press» լրատվական գործակալության հետ զրույցում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն փետրվարի 19-ին հաստատել է նոր կորոնավիրուսի ախտորոշման եւ բուժման նոր համազգային ստանդարտը:
Արդյոք բանակի ողբերգությունները, որոնք շոկային ազդեցություն են թողնում հասարակության վրա, կընկալվեն ավելի մեծ խորությամբ։ Կարվե՞ն ավելի խորքային հետևություններ պետության ամբողջական մակարդակով։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սպայական անձնակազմի ընտրության և համալրման ընթացակարգը դեռևս արդյունավետ չի գործում, սպայակազմը պետք է համալրել ինտելեկտուալ կադրերով: Սպան պետք է հանրային ուշադրության կենտրոնում լինի և բացարձակ հարգանք վայելի: Զինվորի որպիսությունը կախված է սպայից, նա է բանակի ողնաշարը։ Հասարակությունն էմոցիոնալ կերպով է մոտենում բանակին, և այդ դեպքում տեսնում ենք միայն զինվորների խնդիրները, իսկ սպան մնում է թերարժևորված։
Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:
Սեուլի Բարձրագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին (2008 – 2013 թվականներ) մեղավոր է ճանաչել դրամական միջոցներ յուրացնելու եւ առանձնապես խոշոր չափով կաշառքներ ստանալու մեջ:
Նախորդ տարվա ընթացքում ահռելի ծավալներով ներկրված ավտոմեքենաների խնդիրը գնալով ավելի է խորանում և դրա հիմնական պատճառներից մեկն անորոշությունն է։ Ինչպես մնացած ոլորտներում, այստեղ ևս հարցի կարգավորման հստակություն չկա։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական առաջին նիստը կկայանա փետրվարի 25-ին, ժամը 15։00-ին։ Այս մասին 168.am-ը տեղեկացավ Datalex տեղեկատվական համակարգից։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը գործուն է:
ՔՈ-ն՝ հանրաքվեի, ներքին և արտաքին քաղաքականության մասին:
Ակնհայտ է, որ կանոններն ու սկզբունքները, որոնք պետությունը պետք է մշակի և սահմանի՝ բոլոր 10 ուղղություններով տեսանելի հաջողությունների հասնելու համար, չեն լինելու նոր կամ առանձնահատուկ:
Մեծ Բրիտանիան կգործարկի ներգաղթյալների մասնագիտական հատկությունների գնահատման նոր համակարգ՝ երկրում օտարերկրյա աշխատուժի մակադարկի բարձրացման համար:
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ղեկավարելու է երկրի Ազգային անվտանգության խորհուրդը:
Առջեւում պատմական հանրաքվեն է։
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների աջակցության մակարդակով շատ հետ է թողել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի մնացած հավակնորդներին:
Մայրցամաքային Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ավելի քան 19 տոկոսն արդեն ապաքինվել է, մահացել է հիվանդացածների 2,7 տոկոսը, մնացածները բժիշկների հսկողության ներքո են:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ:
Չինաստանում փետրվարի 19-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 18-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 74 հազար 185, մահացու ելք է արձանագրվել 2004 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում երկու թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել վարժական թռիչքներ կատարելիս:
ՍԴ դատարանակազմի շուրջ հանրաքվեի գործընթացի մեկնարկին մի բան անկասկած է և պետք է արձանագրել շատ պարզ, որ հարցը, որը դրված է հանրային դատին, որևէ առանցքային անմիջական կապ չունի հանրության կողմից անկախ արդարադատության հարցի լուծման հետ:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երեկ հրավիրած նիստում քննարկեց ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ: