Բաժիններ՝

Ճապոնիայի ավտոկոնցեռնները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում

Ճապոնիայի ավտոկոնցեռնները փետրվարի 17-ին Չինաստանում վերսկսել աշխատանքն իրենց գործարաններում, որոնք կանգնեցվել էին նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ Չանչուն եւ Գուանչժոու քաղաքներում ձեռնարկությունները վերագործարկել է Toyota Motor ընկերությունը: Արտադրողն ավելի վաղ պլանավորում էր ՉԺՀ-ում իր գործարանների աշխատանքը վերսկսել փետրվարի հենց սկզբին՝ լուսնային Ամանորի առիթով հանգստյան օրերից հետո, այնուհետեւ հետաձգել էր մինչեւ փետրվարի 10-ը, սակայն Չինաստանում իրադրությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով չէր բարելավվել, եւ ժամկետները հետաձգվել էին:

Ճապոնիայի մյուս կոնցեռնը՝ Mazda-ն, փետրվարի 17-ին նույնպես գործարկել է գործարանը Նանկին քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս