
Փորձագետը գնահատել է Չինաստանի տնտեսության կորուստները կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի բռնկումն արդեն ազդել է Չինաստանի տնտեսության վրա, աշխարհի երկրորդ տնտեսության կորուստները 2020 թվականի առաջին եռամսյակում կկազմեն գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար) կամ երկրի ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «Տայխե» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Չժան Ցզյաժույը։
Նրա խոսքով՝ մյուսներից ավելի շատ տուժել են հասարակական սննդի ոլորտը, զբոսաշրջությունը եւ մանրածախ վաճառքները:
«Կոպիտ հաշվարկներով՝ կարճաժամկետ հեռանկարում հիշատակված համաճարակի առաջին ալիքը Չինաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն է գործել 2020 թվականի առաջին եռամսյակում, ինչի արդյունքում կորուստները կկազմեն գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար)»,-ասել 1 զրուցակիցը: Հաշվի առնելով, որ 2019 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կազմել է 99,08 տրիլիոն յուան (14,4 տրիլիոն դոլար), ապա առաջին եռամսյակում այդ կորուստներն արդեն մոտենում են ՀՆԱ-ի 1 տոկոսին: