Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան 1,6 մլրդ դոլար արժողությամբ գերհամակարգիչ կստեղծի եղանակի կանխատեսման համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կստեղծի գերհամակարգիչ՝ 1,2 միլիարդ ֆունտ (1,6 միլիարդ դոլար) արժողությամբ, որը թույլ կտա բարձրացնել եղանակի կանխատեսման ճշգրտությունը: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի գործերի, էներգետիկայի եւ արդունաբերական ռազմավարության նախարարությունը։

«Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք ավելի ստույգ եւ ժամանակին կանխատեսել եղանակը, ինչը շատ կարեւոր է կլիմայական փոփոխությունների շրջանում»,- մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի Օդերեւութաբանական ծառայության գործադիր տնօրեն Փեննի Էնդերսբին: Սպասվում է, որ գերհամակարգիչը պատրաստ կլինի 2022 թվականին: Մասնագետները հուսով են, որ այն կօգնի նվազեցնել վնասը, որը փոթորիկներն ու հեղեղումները հասցնում են կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքին:

Financial Times թերթի տեղեկատվության համաձայն՝ գերհամակարգչի ստեղծումը գլոբալ տաքացման դեմ պայքարի՝ Բրիտանիայի իշխանությունների պլանի բաղկացուցիչ մասն է:
Մեծ Բրիտանիայում մասնագիտացված հզոր հաշվողական մեքենայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունը հնչել է երկրում մոլեգնած «Դեննիս» փոթորկի ֆոնին: Զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ այժմ դրա պատճառով զոհվել է մեկ մարդ: Երկրում չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, մասնակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս