
Արձանագրվել է 37 փաստ, որ պետական պարտքի կառավարման հարցում ռիսկեր կան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երեկ հրավիրած նիստում քննարկեց ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:
Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանի՝ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 և 2018 թվականները, որի նպատակն է եղել որոշել, թե ՀՀ պետական պարտքի կառավարման առկա համակարգը երաշխավորո՞ւմ է պետական պարտքի արդյունավետ կառավարում:
Սակայն, պարզվում է՝ 8 հիմնական ուղղություններով իրականացված հաշ- վեքննությունը ցույց է տվել, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 37 փաստ, որոնք վկայում են, որ պետական պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր»,-գրում է թերթը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: