Բաժիններ՝

Սալվինին ԵՄ-ի ղեկավարությանը մեղադրել է Եվրոպան և Իտալիան կործանելու մեջ

Իտալիայի փոխվարչապետ եւ ՆԳ նախարարության ղեկավար Մատեո Սալվինին Եվրամիության (ԵՄ) ղեկավարներին մեղադրել է Եվրոպայի եւ Իտալիայի կործանման մեջ՝ հույս հայտնելով, որ Եվրախորհրդարանի ապագա ընտրությունները կփոխեն այդ իրավիճակը։

«Եվրոպան համաձայնեց այն բյուջետային միջոցառումներին, որոնք վերջին տարիներին Իտալիայի վիճակն ավելի աղետալի եւ խախուտ դարձրեցին»,- հայտարարել է նա՝ հոկտեմբերի 5-ին Հռոմում ելույթ ունենալով գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայի ցույցի ժամանակ:

«Ես առավոտները վեր չեմ կենում՝ մտածելով այն մասին, թե ինչ են մտածում Իտալիայի եւ նրա կառավարության մասին այնպիսի մարդիկ, ինչպիսիք են (Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ) Յունկերը եւ (էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեռ) Մոսկովիսին: Նրանք կործանեցին Եվրոպան եւ Իտալիան»,- նշել է Սալվինին:

Նրա խոսքով՝ Եվրոպան ներսից փոփոխությունների կարիք ունի, ինչին կարող են օժանդակել եվրոպական ընտրությունները, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա մայիսին:

«Եթե դրանք մեզ չօգնեն, ամեն ինչ շատ կբարդանա»,- ասել է քաղաքական գործիչը: Հուլիսին Սալվինին, որը գլխավորում է երկու կառավարող կուսակցություններից մեկը՝ «Լիգան», ցանկություն է հայտնել միավորել նման գաղափարախոսությամբ մի շարք եվրոպական կուսակցություններ եւ մեծամասնություն ստանալ Եվրախորհրդարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031