
Իտալիայում ձերբակալել են «Կոզա նոստրա»-ի ամենափնտրվող անդամներից մեկին. Եվրոպոլ

Իտալիայի ոստիկանությունը Սիցիլիայում ձերբակալել է «Կոզա նոստրա» խմբավորման ամենափնտրվող հանցագործներից մեկին: Այդ մասին հայտնել են Եվրոպայի ոստիկանական գործակալությունում (Եվրոպոլ), որն աջակցություն է ցուցաբերել գործողությունն անցկացնելուն:
Կազմակերպության տվյալներով՝ հանցագործը «Կոզա նոստրա»-ի հայտնի անդամներից մեկի որդին է: Նա Իտալիայի իշխանությունների կողմից փնտրվում էր 2016 թվականից՝ երկրի հյուսիսում 2006 թվականին կատարված եռակի սպանությանը մեղսակցության համար: Ձերբակալվածի անունը չի հրապարակվում:
Գործողությունը Եվրոպոլի, Իտալիայի եւ ԵՄ-ի այլ երկրների միջեւ տեղեկատվության ակտիվ փոխանակման արդյունքն է եւ հինգերորդն է դարձել Eurosearch իտալական նախագծի շրջանակներում, որն ուղղված է Եվրոպայում մաֆիոզ խմբավորումների վտանգավոր անդամների հայտնաբերմանն ու ձերբակալմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: