Փաշինյանի կառավարությունը վերջապես կստանձնի Հայաստանի կառավարման ամբողջական անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն, ինչից մեր նոր կառավարությունը հետևողականորեն խուսափում էր արդեն 5 ամիս` բոլոր թերացումների և սխալների մեջ մեղադրելով գոյություն չունեցող հակահեղափոխությանը:
ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգը:
Եվրամիության (ԵՄ) երկրների ֆինանսների նախարարները կփորձեն ԱՄՆ-ի վարչակազմին համոզել Իրանին չանջատել SWIFT միջազգային վճարային համակարգից:
Հայ Հեղափոխական դաշնակցությունը դեռևս չի հրապարակում իր հետագա քայլերը։ Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «շատ շահագրգիռ ու օգտակար քննարկում» որակեց, սակայն արդյո՞ք կա որևէ արդյունք, կամ ի՞նչ է անելու ՀՅԴ-ն, Ա.Համբարձումյանը չպարզաբանեց։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոկտեմբերի 9-ին ընդհանուր համաներման մասին հրամանագիր է ստորագրել «երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս զինվորական ծառայությունից խուսափողների համար»:
Ես համաձայն չեմ Գեւորգ Կոստանյանի կարծիքին: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն այն մասին, որ յուրաքանչյուր սթափ դատող մարդ պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինանոցում բռնկած հրդեհի հետեւանքով այրման արգասիքներից թունավորվել է ավելի քան 60 մարդ, որոնք բուժօգնության են դիմել:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղար Վիկտոր Դիմովսկիի հետ:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է նավթի գների անկում մեկ բարելի դիմաց մինչեւ 68,78 դոլար 2019 թվականին եւ մեկ բարելի դիմաց մինչեւ 60 դոլար 2023 թվականին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պատմել է, թե ինչ հարցեր կքննարկի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը:
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի պետական վարչակազմը հայտնել է Իչնյայի եւ Պրիլուցկի շրջանների 38 բնակավայրերից բնակչության տարհանման մասին Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում տեղի ունեցող պայթյունների պատճառով։
Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
«Ժառանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել Փհենյան:
Սոցիալական ցանցերում հասունանում է նոր շարժում՝ «մերժիր վարչապետի հրաժարականը»։ Հիմնավորումն այն է, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին իշխանության մանդատ է տվել, և ոչ՝ հրաժարականի։
Տրանսսիբիրյան մայրուղով գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ուղեգծի Սվոբոդնի կայարանում ավտոմոբիլային կամրջի փլուզման պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները:
Գևորգ Կոստանյանը խմբակցության անդամ է, բայց կուսակցության անդամ չէ։ Ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, և ես նրանց տեսակետները մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Ես իմ կարծիքն ունեմ և կարծում եմ, որ երբ մարդիկ խոսում են ազնվությունից և օժանդակությունից, ավելի ազնիվ կլինի ասել, որ քաղաքականության մեջ ընդդիմադիր կարգավիճակը միգուցե իրենց սրտով չի, կամ քաղաքականությունն իրենց սիրելի մասնագիտությունը չի, կամ ունեն այլ պլաններ։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս կուսակցություն դարձած «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարծում են, որ Փաշինյանը շատ մեղմ է՝ իրենց բառերով՝ նախկին ռեժիմի մնացորդների նկատմամբ: Ծռերն առաջարկում են ելնել հեղափոխության առաջ բերած իրավիճակից ու անցումային լուծումներ գտնել՝ չապավինելով նախորդ իշխանության ընդունած սահմանադրությանը ու չզբաղվել իրավական տառակերությամբ:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների հետ: ՀՀ առաջին փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ:
Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովն ավարտում է այս տարվա մարտին նախագահի ընտրություններում չքվեարկած ընտրողների ցուցակների պատրաստումը՝ գլխավոր դատախազություն հանձնելու համար:
Պայթյուն է որոտացել Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:
Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։
«Իրատես» թերթը գրում է. «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի օրերս տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ծավալուն անդրադարձ է եղել կուսակցության ներկայացուցչական տեսքը փոփոխելուն:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` «Հանրապետական» խմբակցության պատգամավորներն առիթը բաց չեն թողնում իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել կալանավորված Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու հարցը` ընդգծելով նրա հիվանդությունները եւ ծայրահեղ վատ վիճակը:
168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գիշերը շտապ մեկնել է Ստրասբուրգ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շտապ այցի նպատակը եվրոպացիների հետ բանակցությունների միջոցով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ դրական դիրքորոշում կորզելն է:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրապարակած Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել։ Էրդողանի խոսքերով՝ այդ լուսանկարում Ինոնյուն Թուրքիայի դրոշի փոխարեն ձեռքում պահում է ԱՄՆ-ի դրոշը։ Մինչդեռ իրականում այդ լուսանկարում Ինոնյուի ձեռքին եղել է նաև Թուրքիայի դրոշը, պարզապես այն չի երևացել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռուսաստանը դեռեւս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես, կարծես մոտ է հանգուցալուծումը։ Երեկ՝ երկօրյա բանակցություններից հետո, Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը համաձայնության եկան դեկտեմբերին արտահերթ ընտրությունների կապակցությամբ։