«Խորհրդարանի մեծամասնությանը դուր չի գալիս, թե ինչպես է վարչապետը պարտադրում իր սեփական քաղաքական նպատակներն ու ցանկությունները». rfi.fr

Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալի Հայաստանում հատուկ թղթակից Դանիել Վալոն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական կյանքին, մասնավորապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետներին և քաղաքական օրակարգին:

«Քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվում է։ Երեկ Հանրապետական կուսակցության պատգամավորների` նախկին իշխող կուսակցության, առաջարկած փոփոխություններն առաջացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթը։ Արդեն երկու օր է՝ վերսկսվել են բողոքի ակցիաները՝ մինչև տարվա վերջ ընտրություններ կազմակերպելու պահանջով։ Խնդիրները դեռևս առկա են իշխանությունների և խորհրդարանի միջև, որն իշխանությանը մեղադրում է արտահերթ ընտրությունները ուժով պարտադրելու համար»,- ասված է հրապարակման մեջ։

Հայաստանում Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալի հատուկ թղթակից Դանիել Վալոյի հետ զրույցում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ:

«Արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը չպետք է կայացնի մեկ անհատը, եթե անգամ խոսքը վարչապետի մասին է։ Պետք է այս գործընթացում հաշվի առնել կուսակցությունների կարծիքը։ Շատ կարևոր է եվրոպական չափանիշերի համապատասխան բոլոր կողմերը ներառող երկխոսություն ունենալ։ Այսինքն՝ մենք չենք ուզում շտապել։ Խորհրդարանի մեծամասնությանը դուր չի գալիս, թե ինչպես է վարչապետը պարտադրում իր սեփական քաղաքական նպատակներն ու ցանկությունները։ Մենք սպասում ենք, որ նա իրեն կդրսևորի՝ որպես պետական գործիչ, ոչ թե՝ որպես հասարակական կարծիքի առաջատար։ Քանզի ցանկացած քաղաքական գործընթաց, այդ թվում՝ նաև արտահերթ ընտրությունների կազմակերպումը, պետք է կազմակերպվի օրենքին, սահմանադրությանը և իշխանությունների բաժանման սկզբունքներին համապատասխան»,- ասել է Արմեն Աշոտյանը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս