Գիտնականները Պենտագոնին կասկածում են կենսաբանական զենքի վրա աշխատելու մեջ
Գիտնականները կասկածում են, որ Պենտագոնը կարող է միջատներ օգտագործել ծագումնաբանորեն վերափոխված վիրուսների տարածման համար՝ Կենսաբանական զենքի կոնվենցիային հակառակ:
Այդ մասին հայտնել է Science հանդեսը: Հոդվածում նշված է, որ միջատների օգտագործման ծրագիրը, որը կատարվում է ԱՄՆ-ի Հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական մշակումների գործակալության (DARPA) աջակցությամբ, կիրառական մեծ նշանակություն չունի գյուղատնտեսության համար, քանի որ վտանգավոր է միջատներին վերահսկելու անհնարինության պատճառով, այլ կարող է լինել վիրուսների տարածման համար կենսաբանական ագենտների ստեղծման փորձ, ինչը Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի ուղղակի խախտում է: Independent-ի տվյալներով՝ ծրագրի վրա ծախսվել է շուրջ 27 միլիոն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: