Կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կհատկացնի ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար

ՀՀ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կհատկացնի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Նախագծով նախատեսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 2,707.144.2 հազար դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10,000,0 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234,224.8 հազար դրամ:

Տեսանյութեր

Լրահոս