Յուրի Խաչատուրովը երեկոյան վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Համաձայն սահմանված կարգի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգը ավարտվել է:

Ու թեեւ դեռ Հայաստանի կողմից առաջադրվելիք նոր թեկնածուի ու, ընդհանրապես, Հայաստանի` ՀԱՊԿ-ում նախագահելու հարցը դեռ մնում է օդից կախված, այնուամենայնիվ, թերթին հասած տեղեկությունների համաձայն` երեկ երեկոյան Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Խաչատուրովն օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս