Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
ԱԺ-ում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը՝ ուղիղ. հեռավար կերպով մասնակցում է նաև Փաշինյանը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 702 հազարից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան
168.am-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեում Դավիթ Անանյանի հրաժարականը միակը չէ, պարզապես մյուսների կապակցությամբ դեռևս հայտարարություններ և պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ԱԺ-ից պահանջում է հատուկ նիստ գումարել մինչև արտակարգ դրության ավարտը։
Վերջին օրերին բոլորս ականատես ենք լինում աննկարագրելի թվով վարակման դեպքերի, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով ավելանում են, սակայն իշխանության վարքագծում ոչ մի էական փոփոխություն ու հստակություն այդպես էլ տեղի չի ունենում, ավելին՝ շարունակվում է նույն արհամարհական ու մուննաթ ինտոնացիայով ստեղծված իրավիճակի համար մեղավորներ փնտրել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարեց, որ հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքը:
Հունիսի 2-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Նարեկ Թադևոսյանը հայտարարեց, որ իր դիմումի համաձայն՝ հեռացել է աշխատանքից։
2016 թ-ի ապրիլյան մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձանաժողովը ավարտել է իր աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ ԱԺ-ն նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն». Վանեցյան
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 604 հազարից:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը թողնում է պաշտոնը։ «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Ձեզանից եւ վիրուսից պրծնենք, բարով-խերով այս իրավիճակից դուրս գանք, եւ ազգովի հիշենք ձեր՝ մեզ տված միակ դասը. էժան գործիչները շատ թանկ են նստում երկրի վրա։
Դուք լսեք տարիների փորձ ունեցող բժիշկներին, լուրջ կենսագրություն ունեցող մարդկանց, թե ինչ խորհուրդներ են տալիս, գոնե դրանց մեկ տոկոսը եթե կատարեիք, այսքան ավերիչ չէին լինի այս վիրուսի հետևանքները։ Սրանք էն վատ աշակերտի պես են, որ երբ ուսուցիչն ինչ-որ խորհուրդ է տալիս, ինքն ասում է՝ հա, ես գիտեմ, ու գնում սխալ է անում։ Հիմա իրենց սխալներն ազդում են մեզնից յուրաքանչյուրի վրա, արդեն մեր տներ են մտնում, մեր երեխաներին, մեր հարազատներին է վերաբերում, իրենց սխալները ճակատագրական են ամբողջ երկրի համար։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն 01.04.2020թ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էին ներկայացրել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտեր, որոնք հանձնաժողովի աշխատակազմն արդեն ուսումնասիրել է։ Այսօր կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ուսումնասիրության արդյունքները ներկայացվեցին շահագրիռ կողմերին։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանն է:
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է կառավարության նոր կազմը
AntiFake.am-ի հյուրը Ռաֆիկ Հայրապետյանն է:
Երևանի քաղաքապետարանում խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքը գործում է անխոչընդոտ:
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկելուց հետո 27 կողմ, 82 դեմ ձայների համամասնությամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագծի շուրջ ստեղծված իրավիճակին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի բերած նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ նշեց, որպես կանոն, նման բան ԱԺ-ում պետք է չլիներ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ գայթակղությունը մեծ է անդրադառնալու և արձագանքելու ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքներին, սակայն նման գայթակղության ինքը չի տրվի, քանի որ դրա ժամանակը չէ:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրար միս ուտելու օրեր են։ Ա՜յ, եթե կարողանայինք համաճարակի դեմ պայքարել նույնպիսի պրոֆեսիոնալիզմով ու եռանդով, ինչպես իրար ենք հոշոտում, որքա՜ն լավ կլիներ։ Մեզ մի բուռ հայրենիք ի պահ տված մեր պապերը հիմա գերեզմաններում շուռ են գալիս։ Այս ի՜նչ կատարելապես ենք կործանում ինքներս մեզ։
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
Կառավարությունը և կառավարության ղեկավարը համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը։ Չդադարող բրիֆինգները, լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ, օպերատիվ լուծման տարրեր։ Դրանք մեծ մասամբ դատարկ խոսակցություններ են, որոնք չեն ազդելու վարակի տարածման հետագա ընթացքի վրա, չեն մեղմացնելու մարդկանց տառապանքը, չեն զսպելու աղետը։