ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ոչ թե՝ բուն օրինագծի վերաբերյալ, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգ օրենքը, այլ՝ որպես հրատապ հարց, անդրադարձավ գազի սակագնին:
ԱՄՆ-ում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին անգամ չէ, որ Դատախազությունն իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից: Առաջին անգամ չէ, երբ տեսնում ենք, որ Դատախազությունը իրավական փաստաթղթերի մի մասը իբր «նկատում է», մյուս մասերը՝ պարզապես չի նկատում:
ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին։
Թուրքիայում 209 գրող, արվեստագետ, իրավապաշտպան, լրագրող և քաղաքական գործիչ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջերս Հրանտ Դինքի կնոջը և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ամենայն հավանականությամբ, այսօր խորհրդարանն օրվա ավարտին արտահերթ նիստ հրավիրի, պատճառն օրակարգի հագեցածությունն է:
Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, կոլեգաներ և քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում` 2018 թվականից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոռ Աշոտի Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ:
«Նշեմ նաև, որ խուսափելու եմ թանկարժեք որևէ նվեր ընդունելուց. եթե որևէ մեկի մոտ նման ցանկություն կա, խնդրում եմ այդ միջոցներով բարեգործական ծրագիր իրականացնել, հակառակ դեպքում՝ այդպիսի նվերները փոխանցելու եմ պետական հաշվեկշիռ»:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին 24 ժամում աճել են 2-ով: Այս ընթացքում ապաքինվել է ևս 10 պացիենտ. գրում է aliq.ge-ն: Փետրվարի 26-ից մինչև այսօր վարակման 796 դեպք է արձանագրվել, ապաքինման` 634:
2020 մայիսի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հրապարակել առ այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին` Էմին Մամեդյարովը 2015թ. երկու բնակարան է ձեռք բերել Նյու Յորքում: Մեր առավել խոր ուսումնաաիրությունները թույլ տվեցին պարզել մի քանի կարևոր մանրամասներ:
Նիկոլի հետ իմ վերջին շփումը եղել է 2018թ. ապրիլի 30-ին (նկարում): Դա այն օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը, նախորդ օրն արված իմ հորդորին անսալով, եկավ Երևան` խորհրդարան, ու հանդիպեց էդ պահի խորհրդարանական մեծամասնության հետ: Հանդիպման ֆորմալ մասի ավարտից հետո նրա հետ շփվել եմ երկու րոպե:
Իշխանական պատգամավորները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն լավ մասնագետի համբավ, մինչ պատգամավոր դառնալը իրենց ոլորտներում անում էին մասնագիտական լուրջ վերլուծություններ, այսօր իրենց մեկնաբանություններում անկեղծ չեն։ Գույքահարկի առաջարկվող փոփոխություններն արդարացնելու համար բերվում է մինչև 10մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի տարեկան գույքահարկի հաշվարկը՝ առավելագույնը 5000 դրամ, կամ 10-25 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բանակարանների գույքահարկը՝ միջինը 10200 դրամ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 371 հազարից:
ԱԺ նիստը՝ ՈԻՂԻՂ
«Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անցած շաբաթ դիմում էր ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի քաղաքական բոյկոտի օրերի բացակաները հարգելի համարվեն, եւ իրենց աշխատավարձերից պահումներ չարվեն:
Ասում են, թե ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները, հատկապես ԱԳ նախարարի պաշտոնում՝ Մասիս Մայիլյանին Ռուսաստանում շատ վատ է ընկալվել:
Լարվածությունը պարետատանը նոր փուլ է թեւակոխել: Իր խոսքը կատարած՝ մայիսի վերջին 10 հազար վարակված կանխատեսած Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել՝ մեկ կետից ղեկավարել գործընթացը եւ ղեկավարումը հանձնել իրեն:
«Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի մշտական հանձնաժողովում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած դռնփակ նիստը, որին մասնակցում էին բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից հեռացման դիմում գրած Սմբատ Գոգյանն ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մեծ թվով հարցականներ է առաջացրել ոչ միայն քաղաքացիների, այլեւ հենց հանձնաժողովականների շրջանում:
Միքայել Մինասյանի բացահայտումներն այնքան շոկային էին, որ ուշադրությունից դուրս մնացին կարևորագույն նրբություններ: Վորոնեժ ուղարկված մաքսանենգ ծխախոտի մաֆիոզ սխեմաները կարծես թե առնչվում են նաև ՀՀ կառավարության քվոտայով ԵԱՏՄ պաշտոնյայի հետ: Եվ ոչ միայն Վորոնեժ:
Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած հերթական տեսանյութը նոր բացահայտման խնդրի առաջ դրեց իշխանությանն ու իրավապահներին։ Միքայել Մինասյանը խոսեց այնպիսի լուրջ խնդրի՝ զենքի ապօրինի վաճառքի մասին, որը արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի համար կարող է ստեղծել լուրջ գլխացավանք, ու տարօրինակ է, որ ՀՀ վարչապետը որևէ գործողություն չի ձեռնարկում՝ պարզաբանելու համար այն ամբողջ սխեման, որը նկարագրվում է։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ որպես փոխնախարար իր պաշտոնավարման ժամանակաշրջանում երբևէ չի լսել նմանատիպ սխեմայի մասին։
Դատախազությունը, որպես միասնական մարմին պետք է ղեկավարվի՝ նախկինում իր գործողություններին չհակասելու մոտեցմամբ և դադարեցնի Մարտի 1-ի գործով հետապնդումը: Եթե «7-ի գործով» պաշտոնապես ճանաչվել է ՀՀ Քր օր-ի 300.1-րդ հոդվածի հետադարձ կարգով կիրառելու անթույլատրելիությունը, ապա այդ նույն մոտեցումը պետք է կիրառել նշված հոդվածով որակված այլ արարքների նկատմամբ:
«Ռազմատենչ հռետորաբանությունը ոչ միշտ է ենթադրում պատերազմ վերսկսելու ցանկություն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ ռազմական հռետորաբանության սաստկացմանը։
Վերջին երկու տարիների ընթացքում բազմիցս է խոսվել և ներկայացվել փաստեր գործող իշխանությունների կողմից հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործի դրված կեղծանուններով՝ ֆեյք էջերի մասին, որոնք Նիկոլ Փաշինյանին և իշխանական թիմին տեղեկատվական հարթակում գովաբանելու և վիրտուալ աջակցություն ապահովելու քաղաքականություն են վարում։
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, իշխանական ֆրակցիայի մեկնաբանմամբ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագիծը։
Ապրիլի 21-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «Օրբիտեր» տիպի ԱԹՍ-ի մուտքն Արցախի օդային տարածք, բերվել էին համապատասխան աստիճանի և խոցել այն: Ավելի ուշ պարզվեց, որ խոցված անօդաչուն «Օրբիտեր-3» է:
Հայաստանյան իրականության մեջ թիվ մեկ առաջնային հարցը, որ ամենատարբեր շերտերի կողմից տարբեր մեկնաբանությունների ու քննարկման առիթ է հանդիսանում, երկրում ստեղծված համավարակային իրադրությունն է, երբ ամենօրյա վարակվածների թիվը կազմում է մի քանի հարյուր, իսկ մահացած անձանց թիվը՝ արդեն ֆիքսված երկնիշ թիվ։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու ՌԴ ղեկավարության հրավերը։
«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև որքանով որ շփումը եղել է, որևէ կոնտակտ չենք ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի և երեխաների հետ: Այսինքն, երբ ես եղել եմ նրանց տանը` որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել իրար հետ: Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով, այնպես որ՝ այս պահին ես որևէ վտանգ չեմ տեսնում, որի համար էլ պետք է մեկուսանամ: