Անդադար լայվերը, բրիֆինգները ու ֆեյսբուքյան հակասական գրառումները ի ցույց դրեցին այն անլրջությունը, որով իշխանությունը վերաբերում է համավարակին և հասարակությանը։ Ինչպես կարելի է մի քանի օրվա պարբերականությամբ ներկայացնել իրարից ռադիկալ տարբերվող, չճշտված թվեր, վարակի մասին ոչ մասնագիտական «խորը» վերլուծություններ, այն դեպքում, երբ նույնիսկ աշխարհի առաջադեմ, նեղ մասնագետները իրենց վրա չեն վերցնում այդպիսի պատասխանատվություն։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 092 հազարից:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը արձանագրում է, որ գործող իշխանությունները, որոնք 2018 թ․ դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին ստացել էին ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության վստահության մանդատը, իրենց կառավարման մեկ ու կես տարիների արդյունքում, այսօր Հայաստանը բերել են իր խորությամբ աննախադեպ ճգնաժամի։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտ. հանձ նիստը. Ուղիղ:
«Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց դիլետանտիզմը ու կառավարչական ունակությունների դեֆիցիտը քողարկելու «խելոք» տարբերակ են գտել՝ միատոն պնդելով, որ իրենց փորձի պակասը վերաբերում է միայն կոռուպցիային, այլ խոսքով՝ իրենց հռչակում են՝ որպես հրեշտակներ։
Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը չի ակնկալում միջազգային զբոսաշրջիկների այցելություն աշնանից շուտ:
Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Hraparak.am-ը գրում է. «Հենց նոր մեզ տեղեկացրին, որ Պռոշյան փողոցում մեքենաների շարասյուն է հայտնվել, որը մուտք է գործել կառավարական ամառանոցի տարածք։ Մենք կապվեցինք վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ եւ հարցրեցին, թե ինչ մեքենաներ են մտնում ամառանոցի տարածքը եւ այժմ որտեղ է գտնվում վարչապետը։ Նա ասաց, որ տեղեկություն չունի մեքենաների մասին, իսկ վարչապետը գտնվում է կառավարական ամառանոցում»:
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրել է:
«Եթե Հայաստանն ու Բելառուսը քննարկում են ԵԱՏՄ շրջանակում էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման հարցը, նոր ժամկետներ և հնարավորություններ են առաջարկում, կառուցողական երկխոսության հայտ ներկայացնում, դա այլ հարց է»,- այս մասին ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-բելառուսական տանդեմին ՌԴ-ից մատակարարվող գազի սակագների հարցում։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Լեգենդար բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը հոգացել է Լինդա Հենոնի վիրահատության ծախսերը, ով նրա հարսնացուն է եղել 50 տարի առաջ:
SpaceX ընկերության հիմնադիր և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ սխալ է համարում, որ Միացյալ Նահանգներում մարիխուանայի վաճառքը պատժվում է ազատազրկմամբ:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Թուրքական իշխանական «Yeni Akit» լրատվական կայքը, հղում անելով պետական Անադոլու գործակալության Բաքվի ներկայացուցչությանը, ներկայացրել է Բաթումի պայմանագրի 102 ամյակին նվիրված հոդված։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ճապոնական Konami Sports ընկերությունը սկսել է լողավազանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակների արտադրությունը:
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «չկրակելու համաձայնության ներքո, Ալիևի կողմից Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը» և նշել, որ դրան՝ որպես հակակշիռ մեր իշխանությունների պահվածքն օր-օրի ավելի անպատասխանատու է դառնում:
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը:
Արքայազն Ուիլյամը հայտնել է, որ ինքը կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների ընթացքում անանուն կերպով կամավորական աշխատանք է կատարել:
Ֆրանսիայում հունիսի 6-ից այցելությունների համար բացվել է նշանավոր Վերսալի պալատական համալիրը:
Միշտ կա որոշակի խնդիր, որի շուրջ պետք է համախմբվել և այդ խնդրի դեմ պայքարել: Դա վտանգավոր թեզ է, որ չի կարելի գնահատել իշխանություններին, որովհետև մենք գտնվում ենք նեղ վիճակում, խնդիրների մեջ ենք: Քննադատությունը եղած խնդիրների վերհանումն ու այլընտրանքային լուծումներ առաջարկելն է: Եթե ընդդիմությունը չի սկսում նշել ընդդիմության թույլ տված սխալները, չի սկսում քննադատել և չի ստիպում իշխանությանը վերանայել մոտեցումները, ստացվում է այնպես, որ մենք վատություն կանենք պետությանը, լավություն՝ իշխանություններին: Կարող է այսօր պատերազմ լինել կորոնավիրուսի դեմ, վաղը պատերազմ՝ աղքատության դեմ, կամ քաղցկեղի դեմ: Միշտ կա որևէ հարց, որի վերաբերյալ կարելի է ասել, թե չի կարելի քննադատել. ո՛չ, քննադատել միշտ կարելի է:
Ճիշտն ասած՝ համացանցում փնտրեցի, բայց այդ լուսանկարների սկզբնաղբյուրը չգտա։ Եվ ինձ իսկապես շատ հետաքրքիր է, թե որտեղի՞ց պարոն Մինասյանին այդ լուսանկարները։
«Կոնսոլիդացիա՝ չի նշանակում՝ մի դաշինք ձևավորել Ծառուկյանի գլխավորությամբ. կոնսոլիդացիան, օրինակ, համատեղ պայքարի միջոցներով գործողություն իրականացնելն է իշխանությունների դեմ: Չեմ կարող ասել՝ դա կհաջողվի՞, թե՞ չէ, քանի որ նախկինում էլ նման պայմաններում ընդդիմադիր այս կամ այն ուժը միշտ հայտարարում է կոնսոլիդացիայի մասին, բայց դե, վերջում արդյունք չէր տալիս, սակայն սա չի նշանակում, թե հիմա էլ արդյունք չի տա. գրագետ աշխատելու դեպքում՝ արդյունք կտա»:
Արտակարգ դրությունը մեր երկրում ի սկզբանե հայտարարվել էր՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված, որի համար էլ, իր հերթին՝ հիմք էր հանդիսացել կորոնավիրուսի համավարակը: Եթե արտակարգ դրության ժամանակ գլխավոր գործող անձը պարետն է, ապա արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պետք է ամենաակտիվ դերում լիներ, ձեռնարկեր արտակարգ իրավիճակի վերացմանը միտված գործուն քայլեր:
Ես՝ որպես քաղաքացի, ունեմ ճիշտ կառավարվելու իրավունք…
Կարծում եմ՝ Վրաստանի դեպքում քաղաքական սահմանափակումներ Հայաստանը չունի, և վարանել չի կարելի։ Վրացական խողովակով Հայաստանին կարող է աջակցություն հասնել նաև Արևմուտքից։ Սա չափազանց կարևոր եմ համարում ներկայումս մեր ողջ տարածաշրջանի, հատկապես՝ Հայաստանի համար, որն ունի փակ սահմաններ, կենսական նշանակություն ունի բոլոր երկրների համար տրանսպորտի, հաղորդակցության վերականգնումը, կարևոր է տնտեսության զարգացումը, տուրիզմը և այլն։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը» մակագրությամբ: