
Ռոման Գոլովչենկոն նշանակվել է Բելառուսի վարչապետ

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է կառավարության նոր կազմը: Ինչպես հայտնում է «Բելտա» գործակալությունը, նախագահի հրամանագրով վարչապետի պաշտոնում նշանակվել է Ռոման Գոլովչենկոն:
Բելառուս նոր վարչապետը նախկինում զբաղեցրել է Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
Բելառուսի ղեկավարը հայտնել է, որ Գոլովչենկոն տարբեր պաշտոններում աշխատանքի մեծ փորձ ունի, այդ թվում նաև դիվանագիտական ասպարեզում, և գիտի՝ ինչպես բանակցություններ վարել:
«Ես նրան երեկ զգուշացրել եմ, որ մեզ մոտ կառավարությունը կոլեկտիվ մարմին է, և նա կառավարության ղեկավարն է, կառավարության խոսնակը: Քվեարկության ընթացքում նա նույնպես մեկ ձայնի իրավունք ունի: Հավասար քվեարկության ընթացքում, իհարկե, վերջին խոսքը նրանն է: Բայց, չնայած դրան, նա գլխով է պատասխանատու կառավարությունում կարգապահության և վերջնական արդյունքի համար»,- ընգծել է Լուկաշենկոն: