«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ հանդիպման ժամանակ վարչապետը դեռ պաշտոնապես համարվում էր կորոնավիրուսով հիվանդ։
168.am-ի տեղեկություններով՝ օրերս Վանաձորում կոյուղու կեղտաջուր են լցրել Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության առաջին մարզային գրասենյակի վրա, բացումից մի քանի օր անց:
Տեսլականում ներկայացված գաղափարները հետագայում տեղ գտան կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրում, ինչպես նաև՝ զինված ուժերի զարգացման հնգամյա ծրագրի շտկումներում: Այսպիսով, նախորդ տեսլականը հայեցակարգային կամրջի դեր կատարեց կառավարության տարեկան ծրագրի և պաշտպանության ոլորտի զարգացման հնգամյա միջոցառումների պլանավորման միջև:
Համացանցում երեկվանից շրջանառվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատական գործի վճռի պատճենը: Արդյո՞ք անցյալի այս դրվագի հրապարակումը մարդու իրավունքների խախտում է՝ խորհրդարանում լրագրողի հարցին ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ կոնկրետ այդ փաստին իր կողմից գնահատական տալը ճիշտ չէ։
Ստացած ցավոտ հարվածից ուշքի չգալով նրանք գտան նոր թիրախ՝ քաղաքական ընդդիմությանը, որին կարելի էր մեղադրել դավաճանության մեջ։ Իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը քաղաքական ընդդիմության գործունեությունը գնահատում է որպես «դավաճանություն»՝ մերժելով քննադատական գործունեություն ծավալելու և տապալված կառավարության հրաժարական պահանջելու ընդդիմության էքսկլուզիվ իրավունքը։
Էտ լայվերիդ ու կորոնավիրուսի փոստատարի փոխարեն օրենք կարդա, կարող ա պետք գա քրեակատարողական հիմնարկում… «Ժողովրդի վարչապետ», բացի հետդ քայլած ապիկարներից, ոչ ոք մեղավոր չի, որ այլևս զրոյական վարկանիշ ունես հպարտ քաղաքացիների շրջանում:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգ է իջեցված այսօր կամ վաղը որևէ պատրվակով ձերբակալել կամ Արթուր Վանեցյանին կամ Գագիկ Ծառուկյանին:
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Է. Մարտիրոսյանին և արդյունավետ գնահատել նրա հետ համատեղ աշխատանքը, որի շրջանակում հաստատվել են շատ լավ մարդկային հարաբերություններ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ պետ Վահե Ղազարյանին։
Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։ Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում։
Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում:
Բովանդակությունը՝ նույնը՝ քրեական գործեր, սպառնալիք, վիրավորանք, ուրիշ բան չկա։ Բայց ուշադիր աչքից մի շատ կարեւոր բան չվրիպեց. իշխանությունը չկարողացավ համարժեք պատասխան տալ ո՛չ ծավալի եւ ո՛չ որակի առումով։ Իշխանությունը ստեղծեց պատասխանի, աղմուկի իմիտացիա, բայց միայն այսքանը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 199 հազարից:
Ասում են, թե չնայած իշխանական թիմի խոր ֆիասկոյին, այնուհանդերձ, իշխանական «ընտանիքին» մոտ կանգնածները հույսները չեն կորցնում` վերադարձնելու «աղջիկ վախտվա» իշխանական համբավն ու ազդեցությունը, եւ փորձում են ինֆոպատերազմում լոտերը հետ բերել` նոր լրատվամիջոցներ բացելով:
168.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է որոշ կադրային տեղաշարժերով փոփոխել իր իշխանության, իր կառավարության և, ի վերջո, իր մասին ընկալումները հասարակության մեջ, քանի որ նրան մտահոգում է ոչ միայն ֆեյսբուքում իր նկատմամբ հասարակության կողմից առկա բացասական վերաբերմունքը, կտրուկ հիասթափությունն ու սեփական վարկանիշի խիստ անկումը, այլև իրական կյանքում առկա դժգոհություններն իրենից և իր թիմից:
Ուժայինների կադրային ջարդն ընդդիմադիր դաշտի համախմբման դեմ ուղղված քայլ է, սակայն ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը թերացել են նաեւ վարչապետի «սեւ ցուցակի» հարցում․ նրանք չեն կարողացել կոմպրոմատներ հավաքել անհնազանդ պատգամավորների վրա։
Մենք առաջիկայում առիթ կունենանք ավելի հանդարտ պայմաններում քննարկել մեր կատարած համատեղ աշխատանքը եւ հույս ունեմ, որ մեր հետագա անելիքների վերաբերյալ կգանք ընդհանուր եզրակացությունների:
Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ փոխհրաձգությունները չեն դադարում։ Ծառուկյանի հայտարարությունը հոգեխանգարմունքի է հասցրել իմքայլականներին։
Ստեղծված իրավիճակում հարկավոր է ներքին համախմբում, պարտավոր ենք համախմբվելու պետության, բանակի շուրջը՝ մեր երկիրը հնարավոր վտանգից փրկելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները
Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարն ամբողջովին ձախողած իշխանությունները ակնհայտ խառն են:
Որքանով է վտանգում երկրի անվտանգությունն ուժային կառույցների ղեկավարների միանգամից և հապշտապ փոփոխությունը, որովհետև նրանց «գործողությունները հակասել են վարչապետի ուղերձներին», ենթադրելի է՝ համաճարակային, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ, բնականաբար, ոչ մի կառույցի կամ կազմակերպության ղեկավար հավերժ չէ, և ժամանակ առ ժամանակ պետք է փոխվի։ Ըստ նրա, սակայն, հարցն այն է, որ ցանկացած կառույցի նոր ղեկավարի ժամանակ է պետք հունի մեջ մտնելու, համակարգի տարբեր դերակատարների հետ աշխատանքային կապերն ամրապնդելու։
Խուսափելու որևէ հարց չկա, պարոն Ծառուկյանը հստակ հայտարարեց, ի դեպ, հիմնավորումները շատ փաստարկված էին, որևէ երկրորդ կարծիք չկա, և ոլորտ առ ոլորտ հստակ ասվեց՝ ինչ կերպով են ձախողվել իշխանությունները: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կամ մյուս հետևանքներին, ապա Գագիկ Ծառուկյանն իր ելույթի վերջում համախմբման կոչ արեց, և հանդիպումների, քննարկումների մեկնարկը տրվեց:
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
5-րդ ալիք հեռուստատեսության հեռարձակումն Արցախում դադարեցնելն ունի քաղաքական ենթատեքստ։ Ես նման պնդում եմ անում՝ պարզապես համադրելով առկա փաստերը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց 5-րդ ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ից Ստեփանակերտում իրենց հեռուստաընկերության հեռարձակման դադարեցմանը։
Լիբանանում ակնկալելի էր, որ արտակարգ դրությունից դեպի կյանքի բնականոն հուն վերադարձին համընթաց վերստին աշխուժանային բողոքի գործողությունները: Համակողմանիորեն կա գիտակցություն, որ Լիբանանի դեպքում, ի տարբերություն աշխարհը հարվածած թագավարակի ստեղծած համատարած իրավիճակներին, խնդիրը ըստ էության այլ բնույթ ունի եւ կորոնավիրուսի ստեղծած տագնապից շատ ավելի առաջ արդեն ձեւ ու մարմին էր ստացել:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական միջնորդական առաքելությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում արմատական տեղաշարժեր չի արձանագրում։ Չնայած ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարարը ցնցեց տարածաշրջանը՝ փուլային կարգավորման հեռանկարայնության մասին բացահայտումներով։
Այն քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ապացուցում են, որ Հայաստանում այսօր գոյություն չունի կոնկրետ կառավարող շրջանակ, ավելին՝ հաստատում է ընդդիմադիրների այն պարզ քննադատությունը, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է կառավարման գործընթացը։