Այսօր պարետատան նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ժամեր առաջ կայացրած որոշումներին՝ ուժային երեք կառույցների ղեկավարների պաշտոնանկությունների մասին: Նա շնորհակալություն հայտնեց ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար:
Այսօր ՀՀ ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, որը 1993 թվականից ծառայություն է իրականացրել ՊՆ-ում, իսկ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, Մարտի 1-ի գործով և դրանից անջատված ու այժմ դատարանում քննվող Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ցուցմունք տված անձանցից մեկն է:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության անդամ պաշտպանության նախարարի կողմից ղեկավարվող պետական հիմնադրամը դատի է տվել ինձ զինծառայողների սոցապահովության հիմնադրամ չփոխանցվող միլիարդավոր դրամների վերաբերյալ իմ պատգամավորական հետաքննության ու խնդիրն անդադար բարձրաձայնելու համար։
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթական անգամ Միքայել Մինասյանի քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի գործողությունների մասին մենք տեղեկանում ենք բացառապես Հանրային Հեռուստաընկերության լրատվական կայքի տարածած հաղորդագրությունների կամ Նիկոլ Փաշինյանի ելույթների միջոցով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 119 հազարից:
Մանվել ԱվետիսյանԱը հուլիսի 9-ից կազատվի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։
Ավելացնելու բան չկա: Եւ սա` բանտախցից: Գրեթե ճշգրիտ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում:
Մարատ Բադալյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրում ահագնացող առողջապահական դժոխքի, սոցիալ-տնտեսական կատաստրոֆայի և ձեռարնոցի դարձած պարետատան ֆոնին Նիկոլը փոխում է ոչ թե այդ ձախողումները տված ոլորտների պատասխանատուներին, այլ ուժային ողջ բլոկը:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում իրականացվող հետևողական նախաքննության ընթացքում շարունակվում են բացահայտվել Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները:
168.am-ի տեղեկություններով՝ շաբաթ՝ ուշ երեկոյան, խորհրդակցություն է տեղի ունեցել Պետական եկամուտների կոմիտեում. Թեման կադրային վերադասավորումներն են եղել:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի ու ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հրաժարականների լուրերին հաջորդեց ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի պաշտոնաթողության մասին տեղեկությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝
168.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի վարչական շրջանի դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ արդարացման վճիռ կայացրեց: 168.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնեց, սակայն, որ դատական ակտին դեռևս չեն ծանոթացել:
Որպես իրավաբան, ես օրինական որևէ այլ ելք այս գործի պարագայում չէի տեսնում։ Բայց Հայաստանում նման որոշում կայացնելու համար դատավորից պահանջվում է ոչ միայն գիտելիքների հարուստ պաշար, ոչ միայն երկարամյա փորձ, այլ նաև դատավորի ամենակարևոր հատկանիշները` անկախությունն ու խիզախությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապի վարչությունից։
Հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե ինքը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Քյարամյանը պատասխանել է.
168.am-ի տեղեկություններով` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանից, նա ի պատասխան նշեց. «Ես դեռ չեմ մեկնաբանում»:
«Ամեն ինչ ավերելն ու շուրջբոլոր ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհն է: Կանգ առ, Նիկոլ»,- Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է Արթուր Վանեցյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) աշխատակազմի հաշվարկները ևս ցույց են տալիս, որ Հայաստանում գազի այսօրվա գների որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա՝ միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գինը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Հերթական ընտրություններին սպասելու մասին պնդումը, թերևս, հիմնավորված կլիներ, եթե չունենայինք այն գերվտանգավոր իրականությունը, ինչ կա այսօր` անդունդի եզրին կանգնած երկիր ու դժոխքի միջով անցնող ժողովուրդ (բնորոշումը` Նիկոլ Փաշինյանի), կոլապսի ենթարկված առողջապահական համակարգ ու սոցիալ-տնտեսական մոտալուտ աղետ, հանրության զանգվածային հիասթափություն և իշխանության կողմից հրահրված բարոյահոգեբանական երկրաշարժ, մեր աչքի առաջ կազմաքանդվող պետական ինստիտուտներ և մեր հավաքական իմունիտետի ակնհայտ նահանջ, ու էս ամեն ինչի հանրագումարում` արդեն իրական պատերազմի ու արտաքին ագրեսիայի ռեալ վտանգ: Անգամ մեր պետականության գլխին կուտակվող սև ու մութ ամպեր:
Իրականում դեռ մի բան էլ ուշացած է։ Որովհետև ակնհայտ էր, որ Հայաստանում «հեղափոխություն» չի՛ եղել, և չէ՛ր էլ կարող լինել։ Առա՛նց գաղափարի, առա՛նց աշխարհայացքի, առա՛նց ծրագրերի, առա՛նց պայքարի, առա՛նց կենսագրության հեղափոխություն և հեղափոխականներ չեն լինում։ Նիկոլ Փաշինյանը խաբել, և խաբում է ո՛չ միայն ժողովրդին, այլ նաև իր՝ չկայացած «հեղափոխականներին»։
Ամենաանվտանգ երկրների առաջատար հնգյակն է՝ Շվեյցարիան, Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրն ու Ճապոնիան:
168.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանը ժողով է անցկացրել ԱԱԾ-ում և հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում մեքենան մխրճվել է բողոքի ակցիայի մասնակիցների ամբոխի մեջ, այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։
Հունիսի 4-ին Եվրոպական պառլամենտի պատգամավորներին և անձնակազմին էլեկտրոնային փոստի միջոցով տարածվել է «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին` Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով 2020 թվականի հունիսյան գագաթնաժողովի կապակցությամբ» բանաձևի նախագիծը: Հավանաբար այսօր այն արդեն կհրապարակվի Եվրոպառլամենտի պաշտոնական կայքում:
Դիմում ենք ձեզ մեկ կոչով՝ մի՛ լռեք։ Հենց Դուք եք իրավասու փոխել հակաճգնաժամային կառավարման ողջ տրամաբանությունը և կառավարիչներին։ Կարևոր է, որ, որպես երկրի թիվ մեկ կառույցի ներկայացուցիչ, այսօր գիտակցեք Ձեր պատմական դերը, Ձեր պատասխանատվության ողջ չափը և, իրավիճակի պատանդը դառնալու փոխարեն, ստանձնեք որոշումներ կայացնողի և իրավիճակը փոխողի դերը։
Երեկ երեկոյան հրապարակել էինք տեղեկատվություն այն մասին, որ երեկ ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատա» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը։
«Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: