Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին ներկա չի գտնվի և չի մասնակցի օկուպացված Շուշիում կայանալիք «Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նիստին»։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել համախոհների հետ, որտեղ հասկանալ է տվել, որ մտադիր չէ դուրս գալ նախագահական մրցապայքարից։
Նա հուլիսի 7-9-ը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին։
Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման ռուսական տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն, մարդկային կյանքերը չեն կորի և կսկսվեն բանակացություններ. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆին՝ պաշտոնում ընտրվելու առիթով:
Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում երեկ տեղի ունեցած խուզարկության գործի շրջանակներում, «Ազատության» տեղեկություններով, ձերբակալվել է նաև Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը։
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը մեկնաբանելով ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, ԱԽ քարտուղարի հնչեցրած հայտարարություններն ու բացի իրենցից ուրիշներին մեղավոր կարգելու գործելաոճը, ասաց՝ զարմանալու որևէ բան չկա, իշխանությունները շարունակում են Արցախի կորստի համար մեղավորների փնտրել իրենց շարքերից դուրս և այս անգամ մեղավոր են կարգում Ռուսաստանին, նախկինում մեղավորներ փնտրում էին նախկին իշխանությունների շարքերում։
Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջուկային էներգիայի և միջազգային նախագծերի գլխավոր տնօրեն Յուսուֆ Ջեյլանը ատոմակայանների գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ը լուրջ հետարքրություն է ցուցաբերում Թուրքիայի միջուկային էներգետիկ կարողությունները մեծացնելու և նոր էլեկտրակայան կառուցելու համար։
Հարցումների համաձայն՝ Լեյբորիստական կուսակցությունը, որը գլխավորում է 61-ամյա Քիր Սթարմերը, կարող է տանել խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաղթանակը մոտ 200 տարվա ընթացքում
Եթե Նիկոլ Փաշինյանը որոշի ինձ հեռացնել, ուրեմն՝ պահանջվող որակներին չեմ համապատասխանում. Ավանեսյան
Սինանյանը հարցերից նյարդայնանում է՝ Արցախը համարելով Ադրբեջանի ադմինիստրատիվ տարածք
Երեք օր ջուր կտրելը՝ խախտում է, պետք է տուգանվեն. Գարեգին Բաղրամյան
Սուրեն Պապիկյանին ու Փաշինյանին նամակ ենք գրել, մեկ տարի է՝ պատասխան չկա. որդեկորույս մայր
Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարմամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցը կանչվել է Թուրքիայի արդգործանախարություն կապված «UEFA»-ի՝ Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի նկատմամաբ հետաքննություն սկսելու որոշման հետ:
Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել:
Հուլիսի 11–ին կանցկացվի ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ներկայացրած որոշման նախագիծն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ՝ #ՈւՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար։ Համապատասխան որոշումը Փաշինյանը ստորագրել է այսօր՝ հուլիսի 4-ին։
«Կենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են այն խնդրին, որ կենսաթոշակ նշանակելիս 1992-2014 թթ․ ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը չի հաշվարկվում, պատճառը համապատասխան բազաների բացակայությունն է, որոնցով հնարավոր կլիներ ապացուցել այդ անձանց սոցիալական վճարներ կատարած լինելու կամ աշխատավարձ ստանալու՝ օրենքով պարտադիր համարվող հանգամանքը։
Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստանայի Անկախության պալատում, որտեղ ընթանում է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է tengrinews.kz կայքը:
Փաշինյանը ձեռք է մեկնում Ավինյանին. 3 միլիարդ կհատկացվի Երևանի խնդիրների լուծման համար
Փողը պետք է ծախսեն անկանխիկ եղանակով. աղետի գոտու բնակիչներին աջակցություն կտրվի՝ պայմանով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, հավանական է, մոտեցել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի կնքմանը։ Այդ մասին գրել է CNN հեռուստաալիքը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչներից զատ, առանձին փակ հանդիպում ունեցավ նաեւ հասարակական գործիչների հետ: Հանդիպման մասին իրազեկեցին, սակայն բովանդակության մասին ոչինչ չհայտարարվեց։ Պարզվում է՝ հանդիպման մասնակիցները հենց այն խոսնակներն են, որոնց մասին անցած շաբաթ Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսել է սրբազանը։ «Ձեւավորել ենք խոսնակների թիմ։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կարող են անծանոթ լինել շատերին»,- ասել էր նա։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական բոյկոտից հետո իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը։ Հուլիսի 4-6-ն ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաք` աշխատանքային այցով։