Բաժիններ՝

ԱՄՆ-ը Չինաստանից պահանջել է Հյուսթոնում փակել հյուպատոսությունը

Միացյալ Նահանգները պահանջել է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը: Հուլիսի 22-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

«Հուլիսի 21-ին ԱՄՆ-ը Չինաստանից խստորեն պահանջել է փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի կողմից այդ միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի նորմաները եւ միջազգային հարաբերությունների հանգուցային սկզբունքները, ինչպես նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հյուպատոսային համաձայնագիրը»,- ասել է նա:

Չինաստանը միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու պահանջից, հայտարարել են ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունում: Ավելի վաղ այդ մասին հայտնել է չինական Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզյանը Twitter-ի՝ իր էջում: «ԱՄՆ-ը Չինաստանին խնդրել է 72 ժամվա ընթացքում փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը»,- գրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031