Երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը վեթինգի գործընթացի հետ կապ չունի․ Բադասյան

Դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը որևէ պարագայում վեթինգի շրջանակում չի իրականացվում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով հարցին, թե օրերս երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը, արդյոք, իրականացվում էր վեթինգի գործընթացի՞ շրջանակում։

«Ոչ, սա քրեական հետապնդում է սկսվել դատավորների նկատմամբ։ Իհարկե, որևէ կապ չունի վեթինգի գործընթացի հետ։ Իհարկե, չի բացառում մեկը մյուսին, օրինակ՝ վեթինգի որոշ գործիքակազմի դեպքում կարող է հայտնաբերվել հանցագործության մասին վկայող հատկանիշ, և դա, բնականաբար, կարող է դառնալ քրեական հետապնդման հիմք։ Բայց քրեական հետապնդումը որևէ պարագայում վեթինգի շրջանակում չի տեղավորվում»,- ասաց Բադասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031