Կոնգրեսում հանրապետականները և Սպիտակ տունը համաձայնության չեն եկել խթանող միջոցների փաթեթի շուրջը
ԱՄՆ-ի հանրապետական սենատորները հուլիսի 21-ին Սպիտակ տան հետ հայացքներով լրջորեն տարբերվեցին նոր կորոնավիրուսի համավարակի ֆոնին ամերիկյան տնտեսության խթանման միջոցների նոր փաթեթի շուրջը: Այդ մասին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով օրենսդիր մարմնում իր աղբյուրներին: Հուլիսի 21-ին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում կայացած փակ հանդիպմանը հանրապետական սենատորների հետ քննարկել են օրենսդիր մարմնի վերին պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելի (Քենտուկիի նահանգից)՝ 1 տրիլիոն դոլարի խթանող միջոցների նոր փաթեթի նախագիծը: «Կարող է թվալ, թե մենք հեռու ենք միմյանցից, բաց կարծում եմ, որ նրանք ապրում են այլ մոլորակի վրա»,- պորտալին պատմել է սենատորների օգնականներից մեկը: Axios-ի տվյալներով՝ հանդիպումն «ընկղմվել է քաոսի մեջ»:
Մի քանի հանրապետականներ ուղղակիորեն հայտարարել են, որ Սպիտակ տունը նախկինի պես զգալիորեն հեռու է օրինագծի հանգուցային հոդվածների շուրջն իրենց դիրքորոշումից: Հանդիպման ժամանակ որոշ սենատորներ հրաժարվել են պաշտպանել իրենց կուսակից նախագահ Դոնալդ Թրամփի պահանջն իջեցնելու աշխատավարձի հարկը: Ըստ որում մյուս հանրապետականները փորձել են Մնուչինին եւ Մեդոուզին համոզել կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտությունների անցկացման եւ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների աշխատնաքի համար ավելի շատ միջոցների տրամադրման անհրաժեշտությունը: Սպիտակ տունն օրենսդիրներից պահանջում է նախաձեռնությունն ընդունել մինչեւ հուլիսի 31-ը: Իսկ Մակքոնելը կարծում , որ Կոնգրեսը չի հասցնի մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը հաստատել այդ օրինագիծը: Օգոստոսին Կոնգրեսի երկու պալատներն էլ գնում են ամառային արձակուրդի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: