Մեծ Բրիտանիան հույս չունի մինչև տարեվերջ առետրական գործարք կնքելու ԱՄՆ-ի հետ. FT
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հնարավոր չի համարում մինչեւ 2020 թվականի վերջն առեւտրական գործարք կնքել ԱՄՆ-ի հետ նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այդ մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը: Ինչպես հայտնում է հրատարակությունը, երկկողմ առեւտրական գործարքի շուրջը տեսակապի ռեժիմով բանակցությունների երրորդ փուլը, գործարք, որի կնքումը հնարավոր դարձավ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո, սկսվել է հուլիսի 27-ին:
«Դա տեղի կունենա՞ այդոք այս տարի: Սկզբունքորեն, ո՛չ»,- ասել է թերթի աղբյուրը: Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն ավելի վաղ մերժել է մինչեւ նոյեմբեր բրիտանա-ամերիկյան գործարքի կնքման հնարավորությունը՝ այդ սցենարը համարելով քիչ հավանական: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հունվարին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել էր. որ Վաշինգտոնը հույս ունի, որ Մեծ Բրիտանիայի հետ նոր առեւտրական համաձայնագիրը կհաջողվի կնքել 2020 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: