ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, կոչ արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության տրամադրումը:
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է տասներկուսով եւ հասել 1085-ի: Այդ մասին հաղորդել է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:
Ինձ բացատրեք, թե ե՞րբ արժեզրկվեցին «փորձագետ» եւ «վերլուծաբան» բառերը։ Մենք, կարծես, արդեն սովորել ենք, որ նույն մարդը սահմանադրության, ընտրական իրավունքի, միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքի, ռազմարվեստի մասնագետ է։ Մենք համակերպվել ենք, որ, кто рано встает-того и тапки պրինցիպով, ով երկու լրագրող ծանոթ ունի, կարող է ինքն իրան հռչակել փորձագետ ու լուրջ դեմքով կարծիքներ արտահայտել տարբեր հարցերի շուրջ։
22160 նախագծի «Պավել Դերժավին» երրորդ պարեկային նավը Սեւ ծովում ձեռնամուխ է եղել «Պավել Դերժավին» պարեկային նավի ընթացային փորձարկումներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստում անդրադարձավ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի ռազմական ագրեսիային։
«Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերին, սահմանամերձ բնակավայրերին, քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ»,- Կառավարության այսօրվա հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը չի կարող զիջվել որևէ պարագայում». ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին ելույթում անդրադառնալով հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ սանձազերծած ռազմական ագրեսիային՝ շեշտեց, որ Հայաստանը դուրս եկավ հաղթանակած։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության հերթական նիստում անդրադառնալով հուլիսի 12-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ և մարտական գործողություններին՝ ասաց, որ դրանից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտող և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստում հայտնեց, որ անցնող օրերին միջազգային հանրության առջև Հայաստանը ցուցաբերեց պատասխանատու և վստահ պահվածք։
Հունիսի 18-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին տեղեկատվություն հրապարակվեց:
Կառավարության այսօրվա նիստը բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին գնահատողական իր ելույթով։
«Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրապնդեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանի այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար՝ Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով։ Հիմա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի մեկնարկին։
«Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի մտքի և ռազմաարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է։ Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ավստրիան Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։
Այս երկու տարվա ընթացքում ես աշխատել եմ չանդրադառնալ խորհրդանական դիվանագիտությանը` նախ՝ քանի որ այն որպես այդպիսին գոյություն չունի, եւ երկրորդ՝ որպես կանոն որևէ լուրջ պայքարի առիթ խորհրդարանականները չեն ունեցել։ «Վերելակային» դիվանագիտության, թե այլ պատճառով մեր ճամփորդ պատգամավորները իրենց «բացառիկ» հմտությունները ցուցաբերելու առիթ չեն ունեցել` լինի դա ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում, թե մեկ այլ կառույցում: Սակայն հիմա ինչպես ռազմական ճակատում են տեղի ունենում փոփոխություններ, այնպես էլ ակնհայտորեն իրավիճակը լարվում է դիվանագիտական ճակատում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ առավոտյան ստորագրեց Սահմանադրական դատարանի մասին եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով դադարեցվեցին ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն էլ զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, սակայն երեկ երեկոյան դեռ ՍԴ կայքում Թովմասյանը շարունակում էր մնալ նախագահ, իսկ երեքը՝ ՍԴ անդամներ։
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Կարո Փայլանը այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված հարցադիմում է ներկայացրել խորհրդարան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Քանի հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակը ամրապնդում է իր դիրքերը, հայ-ադրբեջանական լոբիստական իսկական պատերազմ է ընթանում Կոնգրեսում` դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումբերի ֆոնին մի շարք բանաձևեր են բերվում օրակարգ:
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած առողջապահական եւ սահմանային լարվածությանը՝ մեր երկրում որոշ շրջանակներ շարունակում են հաստատակամորեն առաջ տանել ՀՀ դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության թեզը։
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշումներ է կայացրել գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների լիազորությունների վերաբերյալ։ «ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ […]
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների սադրանքները Ադրբեջանի հյուպատոսության դիմաց:
ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կառաջադրի Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Այս հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի օրակարգում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ձեւավորման մեջ մեծագույն ավանդ ունեցած Նորատ Տեր-Գրիգորյանցից հետաքրքրվեցինք՝ իրեն հայտնի՞ է, թե ինչ դիրքեր ենք մենք վերցրել Տավուշում։
ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը չի ընդգրկելԿոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի հատկացումների օրենքում փոփոխություն մցնելու նախագիծը, որը փորձում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները:
Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման առնչությամբ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 15 միլիոն 133 հազարը:
ԱՄՆ-ն ավելի ակտիվ կդառնա Արկտիկայում:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի զինվորականներին արգելել են WhatsApp մեսենջերում խմբեր բացել հավելվածի խոցելիության շուրջ երկյուղների պատճառով: