COVID-19. ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը 5 մլն-ից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոն 290 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 739 հազարը: Ապաքինվել է ավելի քան 13 միլիոն 213 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 251 հազար 997 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 166 հազար 201 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 057 հազար 470-ի, մահերինը՝ 101 հազար 857-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 271 հազար 586, մահերինը՝ 45 հազար 388:
Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 897 հազար 599 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 945 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 15 հազար 131 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 563 հազար 598 է, մահերինը՝ 10 հազար 621: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 485 հազար 836 ընդհանուր, 53 հազար 003 մահվան դեպքով: Պերուն առանձնանում է 483 հազար 133 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 21 հազար 276 մարդ:Հաջորդ տեղում հայտնված Կոլումբիան առանձնանցնում է 397 հազար 623 ընդհանուր, 13 հազար 154 մահվան դեպքով: Վարակվածների թվով Չիլին զբաղեցնում է 9-րդ տեղն: Այստեղ վարկվածների ընդհանուր թիվը 375 հազար 044 է: Վարակի հետևանքով մահացել է 10 հազար 139: Տասնյակը եզրափակում է Իսպանիան, որն առանձնանում է 370 հազար 060 ընդհանուր, 28 հազար 576 մահվան դեպքով:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 331 հազար 189 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 18 հազար 800: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 241 հազար 997-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 858 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1264-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 31-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 44-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 712, որից ապաքինվել է 79 հազար 284-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 291 հազար 468 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 113 հազար 262, մահերինը՝ 188: Եգիպտոսում առկա է 95 հազար 666 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 035 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 62 հազար 966 է, մահացածներինը՝ 358: Լիբանանում կա 6 հազար 812 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 80: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 1255-ի: Վարակի հետևանքով մահացել է 52 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: