![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Աբազյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ․ մեկ օր առաջ նա նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/aac-1.png)
Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 11-ին հրամանգիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, օգոստոսի 10-ին, Արմեն Աբազյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։