«ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր․․․ բայց, Աստված չանի, թվերի բարձրացում ունենանք». Փաշինյան

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգվեց: Սակայն,  ի տարբերություն նախորդ ամիսների, առաջիկա մեկ ամսում ՀՀ-ում որոշ սահմանափակումներ կմեղմացվեն, կթույլատրվի որոշ իրավունքներ իրացնել՝ պահպանելով պարետի սահմանած կանոնները՝ մասնավորապես իրականացնել ցանկացած տեսակի հավաքներ՝ ցույցեր, երթեր և գործադուլներ՝ դիմակի կրմամբ և սոցիալական սահմանված հեռավորության պահպանմամբ:

«Սահմանափակումն էլ ա բխել համաճարակային իրավիճակից, և սահմանափակման հանումն էլ է կապված դրա հետ: Բայց ես էլի ուզում եմ ասել, եթե հանկարծ, Աստված չանի, էս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, մենք ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ: Այսինքն, եկեք սա արձանագրենք: Այսինքն, էսպես ասած, մենք ելնում ենք հակահամաճարակային իրավիճակի վերլուծությունից: Հիմա անկում ա գնում, և էդ անկման պայմաններում հնարավոր է դարձել էս սահմաանփակումների թուլացումը կամ որոշ հատվածներում գործնականում վերացումը»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս