Կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել է բանաձև, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու համար:
Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ ունեն Եվրոպայի խորհրդի առջև՝ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի առցանց ասուլիսը՝ նվիրված Արցախում ընթացող պատերազմական գործողությունների շուրջ իրավական գործընթացներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը գործում է ազգայնական ոգով, ժխտում Հայոց ցեղասպանության իրողությունը և, կարծես, խրախուսում Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտման փորձերի իրականացումը:
Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան:
Հպարտ եմ, որ այս օրերին մեր պաշտպանության բանակի կողքին, պատերազմի առաջին իսկ օրից, կենաց մահու կռիվ է մղում Դաշնակցության վաշտը, և այդ վաշտում նաև մեր ղեկավար մարմնի անդամներ կան:
Ըստ «Սյունյաց երկիր» պարբերաթերթի, հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում էր։ Նրա այցից հետո պարզ դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Արտակ Դավթյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն էր, որը մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։ Արտակ Դավթյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին երկուշաբթի հանդիպել է մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ կարեւորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը։
Վերջին տվյալների համաձայն, ադրբեջանական կազմը պատերազմի ընթացքում արդեն կորցրել է 195 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 566 միավոր զրահատեխնիկա, 4 ՏՕՍ համազարկային կրակի ծանր հրետանային համակարգ և անձնակազմի 6259 կորուստ:
Ռուսաստանը Թուրքիայի հետ հաղորդակցության ընթացքում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը:
Կրկնում եմ, զգացեք յուրաքանչյուրիդ պատասխանատվությունը՝ կորոնավիրուսային չարաբաստիկ վարակի տարածումը կանխարգելելու գործում, պահեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը եւ պահանջեք նույնը ձեր կողքիններից:
Արցախից տեղահանված կանայք ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ հանդիպում կունենան ժամը 17։00-ին: «Մենք գնալու տեղ չունենք։ Մեր հարազատները նկուղում են, առաջնագծում են»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա իրականացնող արցախցի կանանցից մեկը՝ Լիանա Ադամյանը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ հայերը հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին, նաև, որ աշխատանք է տարվում հայերի ուղղությամբ, Սուրեն Սարգսյանը նշեց, որ դա, մեծ հաշվով, նախընտրական փոքր անդրադարձ էր։
«Ծանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում»։
Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել:
168 TV ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է նախօրեին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում չորս պայթյունի ձայն է լսվել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ…
Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին:
«Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ինչո՞ւ է նա լռում». քայլերթ․ ՈՒՂԻՂ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստում հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնելու Ֆրանսիայում»:
«Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին»։
Հունաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողությունների:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ Իրենք, մեր դուստրերը, մեր քույրերը մեր պատիվն են։ Հենց իրենցով էլ #հաղթելուենք»։
«Առաջին ակնկալիքն այն է, որ արտգործնախարարի այցը որոշ չափով պետք է հստակեցնի Միացյալ Նահանգների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ։ Իհարկե, ԱՄՆ-ն նաև Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և այդ հարցերը չեն կարող չքննարկվել, նաև հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինի Թուրքիայի պահվածքը և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ պահվածքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ այն ինչ արել է Թուրքիան, ինչ-որ տեղ ուղղված է նաև Միացյալ Նահանգների դեմ, նրա վարկանիշին է հարվածում Թուրքիայի քաղաքականությունը։ Տարբեր հարցեր պետք է քննարկվեն, բայց կարծում եմ՝ հիմնականում իմ նշած հարցերը»,- շեշտեց նա։
ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրավորվել է: ArmLur.am-ի փոխանցմամբ՝ նա վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են, նրա վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում:
«Արցախում իրավիճակը, ինչպես և նախորդ օրերին, կայուն լարված է, այսինքն՝ հակառակորդն անտեսելով զինադադարի ռեժիմը՝ շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունն ու գործողությունները։ Հետևաբար՝ ունենք այսպիսի վիճակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին և նշել, որ նրանք լավ մարդիկ են և լավ գործարարներ: «Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ նրանց ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է […]