«Ստեփանակերտն այս պահին մարտնչող երկրի մայրաքաղաք է, հերոսաբար դիմակայում է ամեն ինչին». Դավիթ Բաբայան

«Արցախում իրավիճակը, ինչպես և նախորդ օրերին, կայուն լարված է, այսինքն՝ հակառակորդն անտեսելով զինադադարի ռեժիմը՝ շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունն ու գործողությունները։ Հետևաբար՝ ունենք այսպիսի վիճակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Ստեփանակետում տիրող իրավիճակին, Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտի երկնքում անօդաչու թռչող սարքեր էին հայտնվել, որոնք խոցվել են։

«Ընդհանուր առմամբ Ստեփանակերտն այս պահին մարտնչող երկրի մայրաքաղաք է, հերոսաբար դիմակայում է ամեն ինչին և այնպես չէ, որ համեմատաբար հանգիստ է։ Ժողովուրդը պահպանում է անվտանգության կանոնները, պատսպարված են։ Մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք և միշտ այսպես պետք է պատրաստ լինենք»,- հավելեց Դ. Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031