ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կրկին հրավիրել էր արտահերթ նիստ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու համար։
Սկզբում լրագրողի, հետո խմբագրի, հետո պատգամավորի, իսկ հիմա էլ ոչ բարով վարչապետի դերերի տակ թաքնված իսկ իրականում միայն չարիքի ու դավադրությունների ընդունակը անընդհատ զբաղվել ու զբաղվում է միայն կեղծիք տարածելով։
ՄԱԿ-ի գրասենյակից ասում են, որ ձեր պետությունը ձեզ չի ներկայացնում որպես փախստական. արցախցի:
Իսագուլյանի պաշտպանը ՀՀ դատական ատյանների հետ հույս չի կապում. դիմելու են Եվրոպական դատարան:
«Լևոն Հովհաննիսյանի՝ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելուն քվեարկելն ինձ համար արժեհամակարգի հարց է»,- իր ելությում ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Փաշինյանը Հարությունյանին խնդրել է հակառակ հայտարարություն անի, որ մեղմի ժողովրդի տրամադրությունը:
Մեզ սոցիալական ծախսերի համար տալիս են ընդամենը 25000 դրամ, որով պետք է տուն վարձենք, ընտանիք պահենք
Բաքվի վերահսկողության տակ անցած ԼՂ տարածքների վերականգնողական աշխատանքներին պետք է ներգրավել երիտասարդությանը: Ռուսական «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, այս մասին Միլի Մեջլիսի հերթական նիստի ընթացքում հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Ագիլ Աբբասը:
Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել Լևոն Հովհաննիսյանին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, երեկ՝ դեկտեմբերի 27-ին, քննվեց Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։
Արցախցիները կառավարությունից քայլերթով շարժվեցին ՄԱԿ գրասենյակ. ՈՒՂԻՂ:
Երևանի ավագանու արտահերթ նիստում դադարեցվեց Հայկ Մարությանի լիազորությունը:
Երևանի ավագանու արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ։
Գառնիկ Իսագուլյանի պաշտպանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
«Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ անպայման մասնակցելու են Երեւանի քաղաքապետի ընտրություններին․ «Գտնելու ենք այն թեկնածուին, որը երեւանցիների կողմից ընդունելի եւ ընկալելի կլինի»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության պատվիրակությունն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Պատվիրակության կազմում 8 մադ է, Փաշինյանին վարչապետի պաշտոնում կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված՝ Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
Նախագահ Ռ.Քոչարյանի ասուլիսից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են առանձնացնում՝ անվտանգության իրական պատկերը , բանակի լրջագույն խնդիրները, երկիրը տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոնի վերածելը, դիվանագիտական այլասերումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ տնտեսության անկում, գնաճ, ինդեքսացիա։
Արցախում արտառոց իրավիճակ է ստեղծվել. քաղաքական էլիտան՝ ընդդիմությունից մինչեւ իշխանություն, ընդվզեց ՀՀ ղեկավարության դեմ: Արայիկ Հարությունյանն այդ իրավիճակը կտանի՞ մինչեւ վերջ, Արցախից սկսելով Փաշինյանի մերժման գործընթացը, թե՞ իր դեմ վտանգն արդեն չեզոքացված է, եւ Արցախի պետական շահն այլեւս կարեւոր չէ:
Մամիկոն Ասլանյանը 12 օր է՝ կալանավորված է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Քննիչի որոշմամբ, դեկտեմբերի 21-ից արգելվել են նրա հետ տեսակցությունները:
Դեկտեմբերի 26-ին 92 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի կենսաբան, գրող եւ Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Էդվարդ Օսբոռն Ուիլսոնը, որին համարում էին «արդի Դարվին»: Այդ մասին հաղորդել է նրա անվան կենսաբազմազանության հիմնադրամը (E.O. Wilson Biodiversity Foundation):
Իրանի իշխանությունները կշարունակեն աջակցել Եմենի ժողովրդին, որոնք ջանում են որքան կարելի է ավելի շուտ գտնել ճգնաժամի լուծումն այս երկրում: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Աֆղանստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները մնում են փակ տնտեսական ճգնաժամի պատճառով: Դեկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդում է Հնդկաստանի Hindustan Times թերթը։
Իսրայելի կառավարությունը հաստատել է Գոլանի բարձունքներում իր նորաբնակների թվի կրկնապատկման վերաբերյալ պլանը: Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ն։ Այդ մասին կիրակի օրը՝ դեկտեմբերի 26-ին, հաղորդել են վարչապետ Նաֆթալի Բենեթի դիվանատանը՝ ամփոփելով նախարարների կաբինետի նիստի արդյունքները:
Համաշխարհային հանրակցությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի մինչեւ 2022 թվականի կեսերը հասնի բնակչության 70 տոկոսի պատվաստման եւ հաղթահարի համավարակը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատմել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)՝ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրություններին Գյումրիում տեղի ունեցան բուռն իրադարձություններ: Իշխող ուժի տոտալ շանտաժի պայմաններում հաղթող ճանաչված «Բալասանյան» դաշինքը կոալիցիա կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ պահանջելով փոխքաղաքապետերի և վարչության պետերի առանցքային պաշտոններ:
COVID-19-ի դեմ նոր պատրաստուկները 2022 թվականին զգալիորեն կմեծացնեն նոր կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների ողջ մնալու շանսերը: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կանխատեսումն է արել Առողջապահության համաշխարհային ազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը, մասնավորապես՝ ԼՂԻՄ-ի ու բանակցային գործընթացի վերաբերյալ, մեսիջ էր ոչ թե դետալների շուրջ, այլ այն մասին, որ այս իշխանություններն ավելի խորը զիջումների են պատրաստ Արցախի հարցում։
Ողջ աշխարհում ավիաընկերությունները դեկտեմբերի 27-ին կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով չեղարկել են ավելի քան 2500 չվերթ: Այս մասին են վկայում չվերթների իրականացմանը հետևող Flight Aware կայքի տվյալները:
Ներկայիս համավարակը վերջինը չի լինի մարդկության համար, անհրաժեշտ է պատրաստվել նորերի հայտնվելուն: Դեկտեմբերի 26-ին այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ «COVID-19-ը չի լինի վերջին համավարակը, որը կծառանա մարդկության հանդեպ,- գրել է Գուտերիշը Twitter-ում: