Բաժիններ՝

Իրանի իշխանությունները Եմենի ժողովրդին կօգնեն լուծելու ստեղծված ճգնաժամը. Սայիդ Խաթիբզադե

Իրանի իշխանությունները կշարունակեն աջակցել Եմենի ժողովրդին, որոնք ջանում են որքան կարելի է ավելի շուտ գտնել ճգնաժամի լուծումն այս երկրում: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Ինչպես միշտ, մեր խորհուրդն է՝ որպես միակ միջոց քաղաքական լուծում գտնել Եմենի ճգնաժամին վերջ դնելու համար: Մենք աջակցում ենք Եմենի անպաշտպան ժողովրդին, որպեսզի այս երկրի հարստահարված բնակչության ձայնը լսելի լինի: Մենք ջանում ենք՝ որքան կարելի է ավելի շուտ գտնել ճգնաժամի լուծումը Եմենում»,-ասել է Խաթիբզադեն՝ հանդես գալով ԱԳ նախարարության ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում:

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015 թվականի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան:

Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք:

Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, աջակցում է Եմենի նախագահ Աբադ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ հուսի ապստամբների հետ նրանց դիմակայության գործում, որոնք վերահսկում են երկրի մի մասը: Արեմուտքում հայտարարում են, որ խռովարարներին օգնում է Իրանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս