Իսրայելը կկրկնապատկի նորաբնակների թիվը Գոլանի բարձունքներում
Իսրայելի կառավարությունը հաստատել է Գոլանի բարձունքներում իր նորաբնակների թվի կրկնապատկման վերաբերյալ պլանը: Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ն։ Այդ մասին կիրակի օրը՝ դեկտեմբերի 26-ին, հաղորդել են վարչապետ Նաֆթալի Բենեթի դիվանատանը՝ ամփոփելով նախարարների կաբինետի նիստի արդյունքները:
Իսրայելի իշխանությունները ցանկանում են շուրջ 1 մլրդ շեքել (280 միլիոնից փոքր-ինչ պակաս) ներդնել նոր բնակավայրի եւ աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաեւ այդ տարածքում ենթակառուցվածքի զարգացման գործում:
«Ինքնին հասկանալի է, որ Գոլանի բարձունքները պատկանում են Իսրայելին»,-նիստից առաջ ընդգծել է Բենեթը: Նա հատուկ նշել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն այդ պահին զբաղեցրած Դոնալդ Թրամփի կողմից այդ տարածքի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաեւ այն «կարեւոր փաստը», որ Ջո Բայդենի վարչակազմի չի փոխել այդ մոտեցումը:
2019 թվականի մարտին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար եկել է Գոլանի բարձունքների համապատասխան կարգավիճակը ճանաչելու ժամանակը, որոնք «հանգուցային ռազմավարական նշանակություն ունեն եւ կարեւոր են Իսրայել պետության անվտանգության ու տարածաշրջանային կայունության համար»: Այսօրվա դրությամբ Գոլանի բարձունքներում շուրջ 20 հազար լոյալներ են ապրում Սիրիայի էթնիկ արաբներից՝ դրուզներից, որոնք պատկանում են իսլամի ուղղություններից մեկին դավանող կրոնական փոքրամասնությանը: Բացի նրանցից, տարածաշրջանում ապրում է իսլամ դավանող ալավիների ոչ մեծ խումբ եւ շուրջ 25 հազար իսրայելցի պաղեստինցիներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: