2022 թվականին նոր պատրաստուկները բավական կդյուրացնեն պայքարը COVID-19-ի դեմ. ԱՀԿ

COVID-19-ի դեմ նոր պատրաստուկները 2022 թվականին զգալիորեն կմեծացնեն նոր կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների ողջ մնալու շանսերը: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կանխատեսումն է արել Առողջապահության համաշխարհային ազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:

«Ես ոգեւորված եմ նոր հակավիրուսային պատրաստուկներից, որոնք, հավանական է, 2022 թվակայն կհայտնվեն շուկայում, ինչն զգալիորեն կմեծացնի այն հիվանդների ողջ մնալու շանսերը, որոնք հիվանդանոց կընկնեն ծանր COVID-19-ով»,- նշել է նա: Կլյուգեն նաեւ ընդգծում է, որ հաջորդ սերունդների պատվաստանյութերն ավելի արդյունավետ կլինեն նոր շտամների դեմ, որոնք կհայտնվեն աշխարհում:

«Ես չեմ կարող կանխատեսել ապագան: Բայց հարկ է նշել, որ ներկայիս պատվաստանյութերը COVID-19-ի դեմ առաջին սենդի պատվաստանյութերն են: Ապագա պատվաստանյութերը կմշակվեն մինչեւ վերջ եւ կադապտացվեն նոր կամ հայտնվող տարբերակներին, ինչը դրանք ավելի արդյունավետ կդարձնի: Դա նման է այն բանին, ինչն արդեն տեղի է ունենում գրիպի դեմ պատվաստանյութերի հետ, որոնք ադապտացվում են նոր շտամերի դեմ գրեթե ամեն տարի»,- պարզաբանել է նա:

Տեսանյութեր

Լրահոս