ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կոչ է արել պատրաստվելու նոր համավարակների

Ներկայիս համավարակը վերջինը չի լինի մարդկության համար, անհրաժեշտ է պատրաստվել նորերի հայտնվելուն: Դեկտեմբերի 26-ին այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ «COVID-19-ը չի լինի վերջին համավարակը, որը կծառանա մարդկության հանդեպ,- գրել է Գուտերիշը Twitter-ում:

– Այն բանի համեմատ, թե մենք ինչպես կլուծենք առողջապահության համակարգի ներկայիս ճգնաժամը, մեզ անհրաժեշտ է պատրաստվել հաջորդին»: «Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օրը եկեք ուշադրություն նվիրենք եւ ներդրումներ հատկացնենք այս հարցին, որոնց այն արժանի է»,- կոչ էարել համաշխարհային հանրակցության վարչական ղեկավարը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաճարակների կանխման հիմնախնդրին ուշադրություն հրավիրելու, դրանց դեմ պայքարի համար պատրաստականության բարձրացման եւ ջանքերի համախմբման նպատակով ընդունել է բանաձեւ Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օր սահմանելու մասին: Այն նշվում է դեկտեմբերի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031