ՔՊ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում  թեկնածու կառաջադրի

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կրկին հրավիրել էր արտահերթ նիստ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու համար։

Հանձնաժողովի նիստին երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից որևէ պատգամավոր չէր մասնակցում։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցում էին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը և Գագիկ Մելքոնյանը։

«Այսօր կրկին ՔՊ-ի կողմից բացակայում է հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի առաջարկը։ Նիստը համարում ենք ավարտված։ Կանոնակարգ օրենքի պահանջով կշարժվենք, մինչև ՔՊ-ի կողմից ունենանք հանձնաժողովի նախագահի թեկնածու»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի թեկնածու էր առաջադրել Արթուր Ղազինյանին, սակայն ՔՊ-ն տարբեր պատճառներով նրա թեկնածությանը դեմ էր քվեարկում՝ առաջարկելով առաջադրել այլ թեկնածու, ինչին «Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ։

Նախորդ արտահերթ նիստում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե որպես բարի կամքի դրսևորում՝ ՔՊ-ն հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրի, բայց եթե հաջորդ անգամ ընդդիմությունը թեկնածու չառաջադրի, ապա իրենք կառաջադրեն իրենց թեկնածուին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031