
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու միջոց

Համաշխարհային հանրակցությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի մինչեւ 2022 թվականի կեսերը հասնի բնակչության 70 տոկոսի պատվաստման եւ հաղթահարի համավարակը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատմել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
Բացի այդ, կառավարությունները պետք է շարունակեն առողջապահության ոլորտում սոցիալական միջոցներ ձեռնարկել վիրուսի շտամներն ուսումնասիրելու ուղղությամբ: Քաղաքացիներին նա հորդորել է դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը եւ խուսափել մարդկանց կուտակումներից: ԱՀԿ-ում նաեւ անհրաժեշտ են համարում անվտանգության ապահովման ավելի հուսալի համակարգեր ստեղծել առողջապահության բնագավառում եւ ֆինանսավորել առաջնային բուժա-սանիտարական օգնության համակարգը: Կազմակերպության տեղեկատվության համաձայն, աշխարհում COVID-19-ով հիվանդների թիվը գերազանցել է 276 միլիոնը, մահացել է 5,3 միլիոն մարդ:
Պատվաստումն ամենահուսալի միջոցն է մնում կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Ռուսաստանի առողջապահության նախարարությունում նշել են, որ պատվաստում ստացածների շրջանում ախտահարվածների թիվը չի գերազանցում չորս տոկոսը: Այժմ պատվաստանյութի մեկ չափաբաժին է ստացել ավելի քան 77,8 միլիոն պացիենտ, լիովին պատվաստվել է 73,1 միլիոն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: