
Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի բուհերը մնում են փակ միջոցների պակասի պատճառով

Աֆղանստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները մնում են փակ տնտեսական ճգնաժամի պատճառով: Դեկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդում է Հնդկաստանի Hindustan Times թերթը։
«Բուհերի բացման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Մինչեւ ուսումնական գործընթացի սկիզբը պետք է լուծել համալսարանների ֆինանսավորման, աղջիկների համար հատուկ լսարանների բացման եւ նրանց համար դասախոսների աշխատանքի ընդունման հարցերը»,- մեջբերում է հրատարակությունը Աբդուլ Բաքի Հաքանիի հայտարարությոնը, որին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը ժամանակավոր նախարարների կաբնետում նշանակել է «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (թալիբների ինքնանունը) բարձրագույն կրթության նախարարի պաշտոնում:
Սեպտեմբերի 12-ին Հաքանին հայտնել էր, որ Աֆղանստանում համալսարանները կվերսկսեն աշխատանքը «մեկ շաբաթվա ընթացքում»: Ըստ որում նա խոստովանել է, որ կրթական հատվածն ամենատուժածներից մեկն է նախ կորոնավիրուսի համավարակի, իսկ այնուհետեւ Աֆղանստանում իշխանոությունը փոխվելու պատճառով: Նախարարի խոսքով՝ Աֆղանստանում կրթական գործընթացը կկառուցվի գենդերային հատկանիշով. ուսանողներին կուսուցանեն տղամարդ դասախոսները, իսկ ուսանողուհիներին՝ կին դասախոսները: Ուսանողները եւ ուսանողուհիները կսովորեն առանձին-առանձին: Անցյալ շաբաթվա վերջին թալիբները հայտնել են 170 մարդուց բաղկացած նոր ոստիկանական ստորաբաժանման ստեղծման մասին՝ ուսումնական հաստատությունները ապշտպանելու համար կանանց կրթության հակառակորդների հարձակումներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: