Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է ուսանողական շինջոկատներ ուղարկել Արցախ
Բաքվի վերահսկողության տակ անցած ԼՂ տարածքների վերականգնողական աշխատանքներին պետք է ներգրավել երիտասարդությանը: Ռուսական «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, այս մասին Միլի Մեջլիսի հերթական նիստի ընթացքում հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Ագիլ Աբբասը:
«Ադրբեջանցի երիտասարդները պատերազմել են, դարձել Ղարաբաղում շեհիդներ: Հիմա մեր ուսանողները կարող են մասնակցել շինարարական աշխատանքներին, կարող են դա անել կամավոր հիմունքներով»,- ասել է Աբբասը՝ նշելով, որ ուսանողական շինջոկատները ԼՂ-ում աշխատելու են անվճար:
Նա նաև նշել է, որ ներկայումս մեծ աշխատանքներ են իրականացվում Աղդամի վերականգնման համար, և դա տեղի է ունենում ողջ Ղարաբաղում, ուստի կարող են ձևավորվել ուսանողական շինջոկատներ, ինչը կնշանակի մինչև 10 հազար մարդ աշխատուժ: