Գերմանիայում առաջին անգամ կորոնավիրուսով ավելի քան 90.000 ախտահարված են արձանագրել մեկ օրում
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 92 223. դա առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
Հունվարի 14-ին այս վիճակագրությունն է հայտնել Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտը (ենթարկվում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)։
Կորոնավիրուսով այն հիվանդների թիվը, որոնք մահացել են հաշվետւ ժամանակամիջոցում, կազմել է 223: Ներկայումս Գերմանիայում սահմանափակումներն էականորեն մեղմ են, քան համավարակի առաջին, երկրորդ եւ երրորդ ալիքների շրջաններում:
Հիմնականում դրանք վերաբերում են չպատվաստվածներին. քաղաքացիներին, ովքեր պատվաստում չեն անցել, արգելաված է այցելել ռեստորաններ, թատրոններ, համերգներ, ֆիթնես-ակումբներ: Նաեւ գոյություին ունեն սոցիալական շփումների սահմանափակումներ: ԳԴՀ-ի իշխանությունները բոլոր ուժերով ջանում են պատվաստել հնարավորինս ավելի շատ քաղաքացիների, այդ թվում երրորդ դեղաչափով:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արդեն 2022 թվականին մտադիր է հասնել պարտադիր պատվաստում սահմանելուն: Օմիկրոն տարբերակը հունվարին գերակշռող է դարձել Գերմանիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: