14 միլիոն դրամի ծաղիկներ, 5 միլիոնի՝ շքանշաններ. Սարգսյանի և Փաշինյանի աշխատակազմերի գնումները
168.am–ը ներկայացնում է ՀՀ վարչապետի և նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմերի՝ 2022 թվականին կատարած առաջին գնումները:
Եվ այսպես՝ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հունվարի 4-ին մեկ անձից գնման ընթացակարգով գնել է 10 միլիոն դրամի ներկայացուցչական ծառայություններ։
Հունվարի 4-ին նախագահի աշխատակազմը 5 միլիոն դրամով 140 հատ շքանշան է գնել։
3.5 միլիոն դրամ էլ հատկացրել է նախագահի նստավայրի շենքերի ու կառույցների ընթացիկ նորոգմանը։
Հունվարի 4-ին գնման պայմանագրեր է կնքել նաև վարչապետի աշխատակազմը։
2 միլիոն 835 հազար դրամով ձեռք են բերել 21 բազկաթոռ։
Հունվարի 4-ին վարչապետի աշխատակազմը գնել է նաև 14 միլիոն դրամի ծաղիկ և ծաղկային կոմպոզիցիա։