Իսպանիայում գների մակարդակը 2021 թվականի վերջին աճել է 30 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշով
Իսպանիայում սպառողական գների ինդեքսն անցյալ տարվա դեկտեմբերի արդյունքներով կազմել է 6,5 տոկոս: Հունվարի 14-ին այս տվյալները հրապարակել է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը։
Ինստիտւտի տեղեկատվությամբ՝ «դեկտեմբերին սպառողական գների ընդհանուր ինդեքսի տարեկան մակարդակը կազմել է 6,5 տոկոս, ինչը մեկ կետով բարձր է, քան նախորդ ամսին, եւ ամենաբարձր ցուցանիշն է 1992 թվականի մայիսից ի վեր»:
Այս միտման վա ազդող գործոնների թվում առանձնացնում են էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ սննդամթերքի, հյուրանոցների, սրճարանների եւ ռեստորանների գների աճը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: