Բաժիններ՝

Բելգիայի իշխանություններն արտաքսել են երկրում ամենահայտնի իմամին

Բելգիայի իշխանությունները կեցության վկայագրից զրկել են Բրյուսելում «Ալ Խալիլ» մզկիթի իմամ Մարոկկոյի հպատակ Մոհամեդ Թուջղանին: Այդ մասին հաղորդել է RTBF բելգիական հեռուստաալիքը:

«Նա ծանուցում է ստացել Բելգիայի տարածքը լքելու եւ 10 տարի երկիր մուտք գործելու արգելքի անհրաժեշտության մասին: Ես կարծում եմ՝ կարեւոր է անվտանգ կյանք ապահովելը, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել օտարերկրյա ազդեցությունը»,-հաղորդել է միգրացիայի եւ ապաստան տրամադրելու հարցերով Բելգիայի պետքարտուղար Սամի Մահդին:

Ըստ նրա, խոսքը, հավանաբար, «Բելիգայի ամենաազդեցիկ քարոզիչի մասին է»:

Ներկա դրությամբ նա արդեն գտնվում է երկրի սահմաններից դուրս: Դրա հետ մեկտեղ, Բելգիայի հատուկ ծառայությունների կարծիքով, իմամը «սպառնալիք էր ներկայացնում ազգային անվտանգության համար»:

ԶԼՄ-ները հաղորդում են, մասնավորապես, որ նա հանդես էեկել հակասեմիտական հայտարարություններով, որոնք որակավորվել են որպես ծայրահեղական: Ավելի ուշ նա հանդես է եկել արդարացումներով: Բրյուսելի Մոլենբեկի շրջանում գտնվող «Ալ Խալիլ» մզկիթի իմամը Բելգիայում էր գտնվում 1982 թվականից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս