COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 320 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 320 միլիոն 97 հազար 533: Այդ մասին, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 520 հազար 638 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 64 միլիոն 82 հազար 753 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 846 հազար 788-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 36 միլիոն 582 հազար 129-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 485 հազար 350 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 815 հազար 827 հիվանդացած, նրանցից մահացել է 620 հազար 609 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 710,6: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2603, Հնդկաստանում՝ 346, Բրազիլիայում՝ 2888 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: